23:50 13.05.2019
Անտուն մնացած Արցախյան ազատամարտի վետերան Ստյոպա Թոսունյանի համար վերջապես բնակության տեղ գտնվեց: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Անօգնական ու միայնակ ապրող 64-ամյա ազատամարտիկի բնակության հարցը մեկ ամիս անց լուծում ստացավ ոչ մարզպետարանի ու քաղաքապետարանի միջամտությամբ:
Այսօրվանից Ստյոպա Թոսունայանն ապրելու է Ախուրյանի տարեցների տանը: Մեկ շաբաթ առաջ էր, որ գյումրեցի Ստյոպա Թոսունյանը Գյումրի բժշկական կենտրոնում բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել: Նա հիվանդանոց էր տեղափոխվել շատ ծանր վիճակում: Բայց բուժումից հետո մի երկու օր քրոջ տանն ապրելուց հետո վերադարձել է նույն կիսակառույց ավտոտնակի տանիք: Բնակության տեղեր մարզպետարանում և քաղաքապետարանում առաջարկել էին, մի տարբերակն էլ՝ բժիշկների նախկին հանրակացարանում մի սենյակն էր: Բայց այդ սենյակում մեկ օր է մնացել, խանգարել է նախկին ապրողների գույքը:
«Էդ սենյակում նախկին ապրողի «վեշերը» դրած, ես ասի, որ թող գան, տանեն , մեկ օր եմ ապրել էդ սենյակում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ազատամարտիկը։
Մինչև նախկինների գույքի տեղափոխումը վերադարձել է ավտոտնակի տանիք: Բայց բնակության հարցի լուծման երկրորդ տարբերակ էլ կար: Քաղաքապետարանում ասել էին, որ նրան Ախուրյանի տարեցների տանը տեղավորելն էլ է տարբերակ, բայց հետո ընթացք չէր տրվել:
Այսօրվանից Ստյոպան բնակության նոր հասցե ունի, նորմալ պայմաններում ու շրջապատված հասակակից ու բախտակից տարեցներով: Ի դեպ, Ստյոպա Թոսունյանն Արցախյան պատերազմում վիրավորվել է, նրա բժշկական փաստաթղթերն արդեն պոլիկլինիկայում են, մի քանի օրից նաև հաշմանդամության կարգի հարցը կլուծվի, և ինքն էլ հնավորություն կունենա օգտվելու պետությունից հասանելիք արտոնություններից:
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...