22:52 17.05.2019
Ավստրալուհին պատմել է մի հիվանդության մասին, որի պատճառն արդեն մի քանի ամիս է՝ բժիշկները չեն կարողանում պարզել։ Ինչպես հայտնում է 9News-ը, աղջկա աչքերից և բերանից արյուն է գալիս, ուշագնացություններ են լինում։
Կես տարի առաջ 17-ամյա ավստրալուհի Ալեքսիս Հարիսոնը, որն աշխատում էր մանկապարտեզում, լոգարանում սայթաքել է և ընկել, որի հետևանքով գլխին հարված է ստացել։ Հիվանդանոցում նրան հետազոտել են և տուն ուղարկել։
Հաջորդ օրը աղջկա աչքից առաջին անգամ արյուն է եկել, իսկ ավելի ուշ նա ուշագնաց է եղել։ Ավստրալուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ համակարգչային տոմոգրաֆիա են արել։ Բժիշկները հայտարարել են, որ գանգուղեղային վնասվածք չկա և մի քանի ժամ անց աղջկան դուրս են գրել։
Հարիսոնի մոր խոսքերով՝ աղջիկը կիսաանգիտակից վիճակում է եղել, բայց բժիշկները պնդել են, որ վտանգավոր ոչինչ չկա։
Երբ արյունահոսություններն ու ուշագնացությունները հաճախակիացել են, ծնողները պնդել են, որ աղջկան գանգուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անեն։ Սակայն, հետազոտության արդյունքում գանգուղեղի վնասվածք չի հայտնաբերվել։ Բժիշկներն ասել են, որ ուշագնացությունների պատճառը հոգեբանական է։
Ակնաբույժը նույնպես աչքերում վնասվածքներ չի հայտնաբերել, սակայն հավելել է, որ աչքերը հոգեբանական պատճառներով չեն կարող արյունահոսել։
Աղջկա մոտ այժմ ուշագնացությունները մոտ 3 ժամ են տևում, արյուն է հոսում երկու աչքից, քթից և բերանից։ Ավստրալուհին չի կարողանում աշխատել, մեքենա վարել։
Բժիշկները հրաժարվում են Հարիսոնին բուժել՝ պնդելով, որ այդպիսի դեպք առաջին անգամ են հանդիպում։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...
10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...