«Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև բնակիչները». Մեսչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+22.09 oC

«Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև բնակիչները». Մեսչյան

00:17 18.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի՝ կանգուն մնացած ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչներին, որոնց կենցաղային տարրական պայմանների, այդ թվում՝ կոյուղագծի խնդիրը տասնամյակներ շարունակ չի լուծվել:

Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել:

«Կատարվել են թերի չափագրումներ, և հիմա մենք պահանջում ենք, որ  կատարվի լրացուցիչ չափագրում: Կան նաև տներ, որ ընդհանրապես ներառված չեն տվյալների որևէ համակարգում: Մի շարք տներ ու տարածքներ էլ մինչ օրս չեն սեփականաշնորհվել, և առկա են միայն վարձակալության պայմանագրերը, մինչդեռ օրենսդրությամբ դրանք վաղուց պետք է փոփոխված և սեփականաշնորհված լինեին»,- նշել է բնակիչներից Նաիրա Երեմյանը:

«Կոնդը փոքր քաղաք է, և մինչև ճշգրտումներ չարվեն, չի կարող որևէ նախագիծ լինել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Կոնդի որևէ բնակիչ չտուժի: Դրա համար այժմ քննարկում ենք և ուզում ենք գտնել տարբերակներ, որից կշահեն և՛ բնակիչները, և ՛ քաղաքը»,- ընդգծել է Արթուր Մեսչյանը:

Կոնդն ամբողջությամբ հանրային գերակա շահ ճանաչելու գաղափարին բնակիչների զգալի մասը դեմ է, հատվածաբար կառուցապատման միտքն ավելի ընդունելի են համարում: Կոնդեցիներն իրենք էլ են ցանկանում, որ քաղաքը զարգանա, նաև կառուցապատվի, սակայն չանտեսվեն իրենց իրավունքները: Բացի այդ, ըստ նրանց, պետք է պահպանվի քաղաքի կոլորիտն ու պատմական կերպարը:

Բնակիչները խոսել են նաև մի շարք այլ խնդիրների մասին:

Երևանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրել է, որ կձևավորվի Կոնդի վերակառուցման հայեցակարգը մշակող հանձնաժողով, որի աշխատանքներում կներգրավվեն ինչպես պատմաբաններ, մշակույթի գործիչներ, այնպես էլ՝ բնակիչներ: Հայեցակարգի մշակումից հետո միայն ճարտարապետները կանցնեն նախագծային փուլին:

«Մեկ կամ մի քանի օրում այս բոլոր հարցերին պատասխանել, իհարկե, չենք կարող, սակայն մանրամասն ուսումնասիրելուց հետո կկազմակերպենք մեր հաջորդ հանդիպումը»,- ասել է Մեսչյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

11:30 03.07.2025

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

Իրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

11:21 03.07.2025

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […] ...

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

11:21 03.07.2025

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...

Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

11:10 03.07.2025

Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

Իրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ […] ...

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

11:02 03.07.2025

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Չորեքշաբթի օրը Նյու Ջերսի նահանգի Գլոսթեր շրջանում վթարի է ենթարկվել միաշարժիչ փոքր ինքնաթիռ, որի մեջ եղել է առնվազն 14 մարդ, հաղորդում է տեղական ABC հեռուստաալիքը: Առնվազն հինգ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նրանց վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել: Վթարը տեղի է ունեցել Ուիլյամսթաուն օդանավակայանի մոտակայքում՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:30-ին: ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի

10:54 03.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի

«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, որի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 1-0 հաշվով հաղթել Փոթիի «Կոլխեթի 1913»-ին։ Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակ գնդակը խփել է Մեթյու Գբոմադուն։ Հայկական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին Թբիլիսիի «Դինամոյի» դեմ։ Հուլիսի 9-ին էլ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Վրաստանի բարձրագույն լիգան ներկայացնող ևս մեկ ակումբ` «Թելավին»։ ...

BACK_TO_TOP