17:10 20.05.2019
Ճիշտ պահին արված կադրը կարող է հեղինակին հասցնել փառքի գագաթնակետին և համաշխարհային ճանաչում ապահովել:
Հայ լուսանկարիչների գործերը բազմիցս արժանացել են ուշադրության ու ստացել են բազում հեղինակավոր մրցանակներ:
Առանձնացնենք մի քանի լուսանկար, որոնք արվել են հայ լուսանկարիչների կողմից:
Օբաման հաղթանակից հետո
2011-ին նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Բարաք Օբաման հրապարկել էր կնոջ հետ այս հաղթական լուսանկարը, որը համացանցում միանգամից հայտնի էր դարձել և ռեկորդ սահմանել Twitter-ում: Լուսանկարի հեղինակը հայազգի ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանն է: Նա հետագայում հարցազրույցում ասել է, որ անակնկալ է եղել, երբ որպես հաղթական լուսանկար տեսել է հենց իր աշխատանքը:
Չերչիլի լուսանկարն անգլիական թղթադրամի վրա
2016-ին Անգլիայի բանկը ներկայացրել է առաջին պլաստիկ թղթադրամի դիզայնը: 5 ֆունտանոցի վրա պատկերված է Ուինսթոն Չերչիլը: Նշենք, որ այդ նկարն արվել է 1941 թվականին, Յուսուֆ Քարշի կողմից: Նշենք, որ Յուսուֆը հայ է և 20-րդ դարի ընթացքում հասցրել է շատ այլ հայտնի առաջնորդների նկարել:
Սև ու սպիտակ Նազարբաևը
Այս լուսանկարն արվել է 2017 թվականին, ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ: Ղազախստանի նախկին նախագահին լուսանկարել է Դավիթ Հակոբյանը: Լուսանկարն արված է «Խաղաքարտե տնակը» հայտնի քաղաքական դրամայի ոճի մեջ և կարճ ժամանակում տարածվել համացանցում:
Պուտինի էմոցիաները
Վլադիմիր Պուտինն է։ Նկարն արվել է 2013-ին՝ պետերբուրգցի հայտնի նկարիչ Ալեքսանդր Պետրոսյանի կողմից։ Դրանից հետո նրան նկարում են միայն հատուկ թույլտվություն ունեցողները, նախապես որոշված դիրքերից։
Երևանյան մետրոն` թավշյա հեղափոխության օրերին
The Sydney Morning Herald ավստրալական ամսագիրը հրապարակել էր 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից արված լավագույն լուսանկարները, որոնց մեջ տեղ է գտել նաև PAN գործակալության լուսանկարիչ Կարո Սահակյանի այս լուսանկարը:
Կուբայական ավանդույթները` հայի աչքերով
2019-ի ապրիլին Ամստերդամում տեղի է ունեցել World Press Photo հայտնի լուսանկարչական մրցանակաբաշխությունը: «Ժամանակակից աշխարհի խնդիրները» անվանակարգում հաղթել է Դիանա Մարկոսյանի լուսանկարը, որն արվել է Կուբայում:
Հայ տատիկն ու հայելին
Հնագույն քաղաքների` Ռյազանում անցկացված ֆորումի կազմակերպիչները ֆոտոմրցույթի արդյունքների ավարտին որոշել են ֆորումի մասնակից քաղաքներում արված լավագույն լուսանկարները:
«Մարդիկ հնագույն քաղաքներում» անվանակարգում երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարը, որը նկարել է նկարիչ Արմեն Յենգոյանը:
Լուսանկարում Երևանի փողոցներից մեկում տարեց կինը զմայլվում է իրենով` նայելով հայելու մեջ:
17:08 26.06.2025
Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...
16:57 26.06.2025
Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
16:50 26.06.2025
Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետՀայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...
16:44 26.06.2025
Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասինԳերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը սուր քննադատության է ենթարկել Լերոյ Սանեին «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ն: «Սանեի քայլը ցույց տվեց նրա բնավորությունը: «Բավարիան» պետք է ուրախ լինի, որ նա հեռացավ: Լերոյը որևէ միջազգային տիտղոս չի նվաճելու «Գալաթասարայի» հետ: Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական: Թուրքիայում Սանեն […] ...
16:37 26.06.2025
ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. ԿոստանյանՀայաստանը քննարկումներ է անցկացնում Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ՝ կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ․ այդ երկրների մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների […] ...