Դատավորների հրաժարականի դեպքում արդյո՞ք կարող ենք դատաիրավական համակարգը համալրել որակյալ կադրերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Դատավորների հրաժարականի դեպքում արդյո՞ք կարող ենք դատաիրավական համակարգը համալրել որակյալ կադրերով

13:37 23.05.2019

Ի՞նչ է անցումային արդարադատությունը, ե՞րբ և ինչպե՞ս է այն ձևավորվում։ Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ  քննարկում է անցկացվել «Երկխոսության մեդիա» կենտրոնում։ Փաստաբաններն ու իրավապաշտպանները նախ անդրադարձել են դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի հայտարարությանը։

Փաստաբան Սուսաննա Մխիթարյանը շեշտել է, որ այն հակասահմանադրական է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային գրասենյակի պատասխանատուն նշել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և դատարանների մուտքեր փակելը համակարգի դեմ դժգոհությունն արտահայտելու միջոց է եղել։

«Վստահության վերականգնման գործընթաց է անցումային արդարադատությունը, որի մեջ, այնուամենայնիվ, գլխավորը մնում է արդարադատություն բառը, այսինքն` նախ և առաջ վերաբերում է արդարությանը և դատարաններին, իսկ անցումը հուշում է, թե երբ է այն կիրառվում»,- պարզաբանել է Սախարովի անվան մարդու իրավունքների ՇՄ գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը։

«Անցումային արդարադատության ժամանակ մեր կառավարությունը ցանկանում է օգտագործել վեթինգ գործիքը, որը համակարգի գործիքներից մեկն է։ Ի՞նչ է նշանակում վեթինգ և ի՞նչ կարգով պետք է իրականացվի դա։ Վեթինգը նշանակում է զտում, այսինքն` համակարգից անբարեխիղճ աշխատակիցների զտում»,- ասում է փաստաբան Հայկ Հարությունյանը։

«Նոր եկողները նախորդներին եթե ոչ անցումային արդարադատության եղանակով, ապա վեթինգի եղանակով պատասխանատվության են կանչում կամ պատժում։ Մեր մոտ էլ արդեն վեթինգ կա, ո՞վ է ասել, որ չկա։ Մենք չենք բացահայտում, չենք պահանջում վնասի փոխհատուցում, չենք մեղադրում»,- մեկնաբանում է փաստաբան Սուսաննա Մխիթարյանը:

Քննարկման մասնակիցները փաստել են, որ անցումային արդարադատության անհրաժեշտությունը վաղուց հասունացել է, քանի որ դատարանները իրենց գործունեությամբ ու անօրինական վճիռներով արժեզրկված են ու դատարանների հանդեպ վստահություն հանրության շրջանում գրեթե չկա։

«Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է իրականացվելու այդ անցումային արդարադատությունը, ի՞նչ հանձնաժողովներ են ձևավորվելու, ի՞նչ չակերտավոր ջարդ է սկսվելու, ովքե՞ր են այն անմեղները, որ պետք է մեղավորներին բացահայտեն»,- ասում է փաստաբան Սուսաննա Մխիթարյանը:

«Դատավորները, դատարանները մեկ տարի ժամանակ ունեին նոր պայմաններում լիարժեք, անկաշկանդ իրենց գործունեությունը ծավալելու և արդարադատություն իրականացնելու, սակայն այդ խնդիրները դեռևս մնում են, և պետք է օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից որոշակի միջոցներ ձեռնարկեն: Դա կլինի դատաիրավական համակարգի բարեփոխումների տեսքով, դա կարող է լինել սահմանադրական բարեփոխումների տեսքով կամ համաժողովրդական հանրաքվեի տեսքով»,- իր տեսակետն է ներկայացնում ՔՊ Գյումրիի գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանը:

Մտահոգիչ է նաև այն փաստը, երբ հայ դատավորների կայացրած վճիռները եվրոպական դատարաններում բեկանվում են, և սա խոսում է մեր երկրի արդարադատության համակարգի ուղղորդված որոշումների մասին, ինչը միջազգային հարթակներում վնասում է Հայաստանի հեղինակությունը։ Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև SHANTNEWS-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք դատավորների հրաժարականի դեպքում ոլորտում կան բավարար թվով մասնագետներ։ Հարցի շուրջ բանախոսների կարծիքները եղել են հակասական։

«Եթե լինեն պայմաններ բոլորի համար, բազմաթիվ լավ իրավաբաններ կան, որ կարող են արդեն հանգիստ դիմեն և դառնան դատավորներ, այսինքն` մենք գոնե իրավաբանության մեջ կադրերի պակաս չունենք»,- վերլուծում է փաստաբան Հայկ Հարությունյանը:

«Եթե էդ կադրերը կան, ինչի՞ են դատարաններն էս ծանրաբեռնվածությամբ աշխատում, ինչո՞ւ չեն գալիս համալրելու: Համաձայն եմ, որ որոշ լավ մասնագետների չեն նշանակում քավոր-սանիկական կապերի բացակայության պատճառով, բայց որ ասենք` ամբողջ համակարգը կփոխվի, 260 դատավոր ունենք, փոխենք ու բերենք նորերը, հնարավոր չի լինի»,- ասում է Սուսաննա Մխիթարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP