Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը սկզբունքային է. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+22.09 oC

Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը սկզբունքային է. վարչապետ

14:52 24.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

 «Պետք է արձանագրել, որ կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, որովհետև ես գոնե համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Հետևաբար, կրոնի ազատությունը, Աստծուն հավատալու ազատությունը, իմ պատկերացմամբ, առաջին հերթին ամեն մարդու ինքն իրեն հավատալու ազատությունն է: Իհարկե, ժամանակակից աշխարհում և դրանից առաջ էլ կան մարդիկ, ովքեր իրենք իրենց հավատում են, ընդհակառակը, Աստծուն չհավատալով: Բայց միևնույնն է, այս պարագայում էլ մարդն ինքն իրեն հավատալու գործընթացում առանցքային դերակատար է դարձնում մարդուն: Սա չափազանց կարևոր է: Նկատի ունեմ, որ կրոնի ազատությունը, իհարկե, մարդու ազատությունն է: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, և դա առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից՝ լինի դա ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները, արդարությունը և այդպես շարունակ:

Այս առումով, ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Նոր Հայաստանն առավել ևս, լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Կարծում եմ՝ այն, որ այսօր Հայաստանի ազգային և տվյալ համատեքստում կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է: Ուզում եմ ասել, որ մեզ համար սա սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան:

Ընդհանրապես, կրոնը և միջկրոնական հարաբերությունները, թերևս, հաջորդ ամենակարևոր թեման են, որովհետև երկար ժամանակ ընդունված է եղել մտածել, որ կրոնը և կրոնական պատկերացումների տարբերությունները սովորաբար բաժանում են մարդկանց իրարից: Բայց մենք այս իրավիճակը բավականին տարօրինակ ենք համարում նաև այն բերումով, որ հանրահայտ կրոնների կամ ամենատարածված կրոնների մեծ մասը, ըստ էության, բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ, որովհետև մեր հավատքը և համոզմունքն այն է, որ կրոնն իրականում մարդկանց միավորելու համար է, կրոնն իրականում խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնն իրականում երջանկության հասնելու համար է, մարդկանց օգնելու համար է, որ նրանք հասնեն երջանկության: Եվ եթե բաժանարար գծերը կառուցվել են այս կամ այն կրոնի տեսության բերումով, այսինքն՝ մարդկանց տարբեր մեկնաբանությունների բերումով, դա նշանակում է, որ այդ բաժանարար գծերը կարող են վերացվել նաև նույնպիսի մարդկանց նոր մեկնաբանություններով, նոր մոտեցումներով, իրենց իսկ կողմից քաշված և ստեղծված բաժանարար գծերը վերացնելու միջոցով և դրա ամենակարևոր նախապայմանը փոխադարձ հարգանքն է միմյանց ունեցած համոզմունքների, զգացմունքների, հավատքի, պատկերացումների և ընկալումների վերաբերյալ:

Եվ ես հատկապես այս առումով եմ կարևորում այսօրվա համաժողովը, որովհետև այս համաժողովում փոխադարձ հարգանքն առավել ևս ընդգծվում է: Այսպիսի համաժողովները պետք է օգնեն, որ մենք խաղաղության, ազատության, սիրո և ներդաշնակության կրոնական պատկերացումների մասին հասնենք ընդհանուր մեկնաբանության, ընդհանուր հայտարարի: Ես հավատում եմ, որ սա հնարավոր է, թեև նաև գիտեմ ինչքան դժվար է, բայց դժվարությունները, մանավանդ Նոր Հայաստանում, երբեք և ոչ մեկին չեն վախեցնում: Մեր համաժողովին մաղթում եմ դուխով հետամուտ լինել այս բարդ հարցերի լուծմանը:

Շնորհակալություն»:

Ամենամյա համաժողովի նպատակն է հայաստանցի, վրաստանցի և միջազգային գործընկերների շրջանում բազմակողմանի քննարկումների ծավալումը կրոնի և համոզմունքի ազատության ոլորտում առկա զարգացումների և մարտահրավերների վերաբերյալ, հայ-վրացական կապերի ամրապնդումը և միջազգային համագործակցության խթանումը։ Այն ծառայում է որպես մի հարթակ, որտեղ առանցքային շահագրգիռ կողմերը տարբեր տեսանկյուններից քննարկում են Հայաստանում, Վրաստանում և, առհասարակ, աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության ոլորտ, իրավիճակն ու զարգացումներն, ինչպես նաև մշակում են դրա բարելավմանն ուղղված համապատասխան առաջարկներ։

Համաժողովին ելույթ են ունենալու և բանախոսելու են Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդը (տեսաուղերձ), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով ավագ խորհրդական Քիշան Մանոչան, ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Հարավային Կովկասի համար մարդու իրավունքների հարցերով ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակին կից կրոնների խորհուրդի տնօրեն Բեկա Մինդիաշվիլին, Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի տնօրեն Մարիամ Գավտաձեն, Ազգային ժողովի Կրթության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հովհաննես Հովհաննիսյանը և ոլորտի այլ մասնագետներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

11:30 03.07.2025

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

Իրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

11:21 03.07.2025

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […] ...

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

11:21 03.07.2025

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...

Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

11:10 03.07.2025

Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

Իրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ […] ...

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

11:02 03.07.2025

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Չորեքշաբթի օրը Նյու Ջերսի նահանգի Գլոսթեր շրջանում վթարի է ենթարկվել միաշարժիչ փոքր ինքնաթիռ, որի մեջ եղել է առնվազն 14 մարդ, հաղորդում է տեղական ABC հեռուստաալիքը: Առնվազն հինգ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նրանց վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել: Վթարը տեղի է ունեցել Ուիլյամսթաուն օդանավակայանի մոտակայքում՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:30-ին: ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի

10:54 03.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի

«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, որի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 1-0 հաշվով հաղթել Փոթիի «Կոլխեթի 1913»-ին։ Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակ գնդակը խփել է Մեթյու Գբոմադուն։ Հայկական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին Թբիլիսիի «Դինամոյի» դեմ։ Հուլիսի 9-ին էլ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Վրաստանի բարձրագույն լիգան ներկայացնող ևս մեկ ակումբ` «Թելավին»։ ...

BACK_TO_TOP