Անցումային արդարադատությո՞ւն, թե՞ անցումային հաշվեհարդարություն. քաղաքագետները՝ գործընթացների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Անցումային արդարադատությո՞ւն, թե՞ անցումային հաշվեհարդարություն. քաղաքագետները՝ գործընթացների մասին

16:11 25.05.2019

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է անցումային արդարադատության անհրաժեշտությանը. արդյո՞ք այն դատական համակարգն առողջացնելու ճիշտ լուծում է: Նրա կարծիքով՝ ոչ:

«Հայաստանը փոքր երկիր է, կան ուժեղ ուժային կառույցներ, և եթե Հայաստանում կան դատավորներ, որոնք վերցնում են կաշառք ու կայացնում որոշումներ, այդ գործերը կարելի է հեշտությամբ պարզել ու շոու չսարքել դրանից: Մտավախությունս այն է, որ անցումային արադադատությունը ոչ թե նրա համար է, որ արդարադատության համակարգն առողջացնեն, այլ, որ հանրությունը ունենա զբաղվելու մի հետաքրքիր բան ևս, որովհետև դա պարբերաբար պիտի արվի, եթե ուզում ես միշտ բարձր վարկանիշ ունենալ»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, մեկնաբանելով գործընթացները, նշեց.

«Ընկերոջս հետ էի զրուցում էի երեկ, ասաց՝ սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային  հաշվեհարդարություն է, որը տեղ պիտի չունենա մեր իրականության մեջ»:

Ըստ նրա` քաղաքական իշխանությունը ունի բոլոր հնարավորությունները՝ վերահսկելու որոշումների արդար լինելը: Իսկ Մարդկային ռեսուրսների միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը կարծում է, որ նախ` պետք է հասկանալ, թե ինչպես է իրականացվելու անցումային արդարադատությունը:

«Ի՞նչ գործողություններ ենք պատկերացնում անցումային արդարադատության տակ, պատրաստվում է հայեցակարգ, գործողությունների պլան, ներկայացվում է հանրությանը, հասկանում են, որ սա մերն է, մեր մշակույթին հարիր է»,- ասաց Թևան Պողոսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

22:41 04.05.2024

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

Երևանի քաղաքապետարանը հայտարարել են, որ Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

21:45 04.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ […] ...

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

21:36 04.05.2024

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

20:14 04.05.2024

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: ...

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

15:54 04.05.2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին: Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը: Բալիստիկ […] ...

BACK_TO_TOP