18:01 11.11.2017
Աշունն արդեն իր ավարտին է մոտենում և ժամանակն է արդեն մտածել ձմեռային վերարկուի մասին: Այս տարվա աշուն-ձմեռ հավաքածուները բավական հարուստ էին ու բազմազան: Համաշխարհային հայտնի բրենդները և նորաձևության գիտակները առաջարկել են այս սեզոնի թրենդային վերակուների իրենց հավաքածուն, իսկ ShantNews-ը որոշել է իմի բերել բոլոր կարծիքներն ու առաջարկները:
Սպիտակ վերարկուներ
Այս սեզոնի ամենապահանջված և թրենդայինն վերարկուների առաջին հորիզոնականում սպիտակ վերարկուներն են: Հայտնի նորաձևության տները ցուցադրությունների ժամանակ առանձնակի ուշադրություն են դարձրել այս գույնին և Lemaire, Burberry, Roksanda, Tory Burch և Dries Van Noten բրենդների պոդյումներին անպակաս էր սպիտակը:
Թափանցիկ վերարկուներ
Ամենահետաքրքիր թրենդներից է «պլաստմասսե», թափանցիկ վերարկուները: Զարմանալու ոչինչ չկա: Calvin Klein, Emilio Pucci, Miu Miu այս բրենդները աշուն-ձմեռ հավաքածուներում ընդգրկել էին հատուկ մշակված, դիմացկուն պոլիէթիլենային և պլաստմասե, թափանցիկ կտորներից կարված վերարկուներ: Իհարկե շատ հավանական է, որ այս վերարկուները այնքան էլ տաք չեն, բայց անձրևային եղանակներին կատարյալ լուծում են՝ անձրևանոցի կարիք էլ չեք ունենա:
Դասական վերարկուներ
Եթե դուք միանգամից հասկացաք, որ մեր առաջարկած պլաստմասե և թափանցիկ վերարկուները ձեր համար չեն, ապա այս մյուս տարբերակը ավելի նախընտրելի կլինի: Շնորհակալություն հայտնենք Céline, Maison Margiela, Moschino և Balenciaga բրենդներին այս դասական և հստակ ոճով վերարկուների համար: Անձրևային եղանակին սրանք լավագույն տարբերակն են և նախընտրելի բոլորի կողմից:
Թարմացված վինտաժային վերարկուներ
Վերարկուների այս սեզոնի մյուս թրենդը կարելի անվանել ժառանգություն, քանի որ այն 60-70-ականների վերարկուների ավելի թարմացված և գեղեցկացված տարբերակներն են: Արիտոկրատ, վինտաժային, ռետրո ոճի մեջ, հետաքրքիր գունային համադրություններով և բավականին երկար այս վերարկուները ուղղակի հիասքանչ տարբերակ են բիզնես լեդիների համար:
Արջուկ Թեդ ոճի վերարկուներ
Երևի թե ամենատաք և փափուկ վերարկուները: Առաջին հայացքից երևի մտածեք, որ այս թրենդը ավելի շատ մանկական է, բայց ոչ: Հայտնի նորաձևության տները, մասնավորապես Chloé, Max Mara, Miu Miu, Dries Van Noten և Sonia Rykiel յուահատուկ ոճ են հաղորդել արջուկների պես փափուկ կտորներով վերարկուներին և հենց այդ գեղցիկ ոճի շնորհիվ այս վերարկուները հայտնվել են սեզոնի թրենդներ շարքում:
Փայլուն վերարկուներ
Առաջին հայացքից կկարծեք, թե սրանք կաշվե վերարկուներ են, բայց այս կտորների փայլը աչք է ծակում՝ լավ իմաստով: Փայլուն վերարկուներով դուք միանգամից կառանձնանաք ամբոխից, իսկ յուրահատուկ ոճը, գույնը և համադրությունը ձեզ ավելի տպավորիչ կդարձնի:
Կաշվե վերարկուներ
Փայլից հետո թրենդային վերարկուների շարքում իր ուրույն տեղն է գրավում կաշվե վերարկուները: Loewe, Prada, Louis Vuitton,Versace, Hermès և մի շարք այլ բրենդների ցուցադրությունների ժամանակ առանձնակի ուշադրություն է դարձվել կաշվե վերարկուներին: Նորաձևության աշխարհում տարբեր գույների կաշվե վերարկուները միշտ ակտուալ են, միշտ գտնում են իրենց տերերին և նրանց կողքից երբեք անտարբեր չեն անցնում:
Լիլիթ Խաչատրյան
20:50 13.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում20:40 13.05.2025
Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆՀարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։ ...
20:35 13.05.2025
«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց ՌոնալդուիՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...
20:30 13.05.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետՄայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի […] ...
20:22 13.05.2025
Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներիցՆոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։ ...
20:14 13.05.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելի հետՄայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են […] ...
20:07 13.05.2025
Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպումՄադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և հարձակվող Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» […] ...