23:36 29.05.2019
«Սասստեքս» ընկերության աշխատակիցները շարունակում են ապրիլ ամսվա աշխատավարձի վճարման պահանջ ներկայացնել տնօրինությանը: Այսօր նրանք անցել են բողոքի այլ տարբերակի՝ բոյկոտի:
150 կարող բանվորուհիներ մտել են արտադրամասեր ու հրաժարվել են աշխատել: Ընկերությունը բոլորին, ըստ պայմանագրի վճարել է 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, բայց առանց աշխատողներին տեղյակ պահելու տնօրինությունը աշխատավարձի վճարման կարգի փոփոխություն է կատարել և հաստիքայինի փոխարեն սահմանել է գործարքային վճարվող աշխատավարձի տարբերակը։
«15 օր ուշացումով ու առանց տեղեկացնելու, որ գործարքայինով պիտի ստանանք, բերել տվել են 22 հազար դրամ»,- ասել է գործարանի աշխատակցուհիներից մեկը:
«Ամենաշատը աշխատել եմ, բայց ամենաքիչն եմ ստացել` 17000 դրամ, չորս մեքենա եմ աշխատեցրել»,- նշել է կարող բանվորուհին
«Ես ստացել եմ 29 500 դրամ, և ամբողջ ամիս կատարել եմ բոլոր աշխատանքները, ով բացակայել է, տեղը աշխատել եմ»,- ստացած գումարից դժգոհել է աշխատակցուհիներից մեկը։
Գործավարձայինի դեպքում էլ, ըստ բանվորուհիների, նվազագույն աշխատավարձից շատ պակաս են վարձատրվում: Ցածր աշխատավարձի հետ մեկտեղ աշխատողները դժգոհեցին նաև աշխատանքային պայմաններից, որտեղ անվտանգության կանոնները պահպանված չեն, հարգելի բացակայությունների դեպքում աշխատավարձերից անօրինական հետպահումներ են կատարում, չի վճարվում հիվանդության թերթիկների համար հասանելիք գումարը:
«Սաղ օրենքի խախտում է, ես ութ ամիս առաջ պայմանագիր եմ կնքել, բայց պայմանագրի օրինակը չեն տվել, չեմ էլ իմացել ինչ եմ ստորագրել, շատ անօրինական բաներ կան»,- ասել է գործադուլ հայտարարած բանվորուհիներից մեկը:
Ընկերության ղեկավարությունն աշխատողներին ասել է, որ աշխատավարձերի վճարման ուշացումները խոտանված արտադրանքի պատճառով են: Կարող բանվորուհիները սա անհիմն են համարում, քանի որ, ըստ նրանց, իրենց արտադրանքը մինչև պատվիրատուին հասնելը մի քանի փուլերով ստուգումներ է անցնում և հնարավոր չէր խոտանված ապրանքը հասներ արտասահմանյան պատվիրատուին:
Աշխատողների հարցերին հստակ պատասխան տվողներ ընկերությում չկային: Մոտ երկու շաբաթ առաջ տնօրենը դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից, միակ պատասխանատուն, որն այդ պահին շենքում էր, շինարարության գծով տնօրենն էր:
«Աշխատողները բողոքում են իրենց աշխատավարձից, որ քիչ են ստացել, հաշվապահությունը հաշվարկն այլ կերպ է արել, գործն արդեն գործարքային է, առաջին օրից պայմանագիրը էդպես է եղել, հիմա մարդ կա ասում է՝ ես ստորագրեցի, չիմացա ինչ տեսակ էր: Քանի որ գործարքային էղած է, իրենք էլ լուր չունեին, աշխատել են 4-5 ամիս, ստացել են աշխատավարձ 55 հազար դրամ մինիմալ, բայց հիմա ժամանակը եկել է, ամեն մեկին տվել են գործարքային, այս է խնդիրը, որ հիմա տագնապը ելած է»,- պարզաբանել է «Սասստեքս» ընկերության շինարարության գծով պատասխանատու Ներսես Թաշչյանը։
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...