00:51 01.06.2019
««Fip.am» կայքը «հետաքննություն» է հրապարակել, որում ես փաստացի մեղադրվում եմ մոտ 10 հազար դոլարի ապօրինի հարստացման մեջ։ Միանգամից ցանկանում եմ հայտնել, որ սա հերթական անհեթեթ լուրն է, որը դրվում է շրջանառության մեջ։
Հոդվածում տեղ գտած դիտարկումները, ենթադրություններն ու եզրակացությունները սուտ են և արատավորում են իմ համբավը՝ ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ օրինականության ու թափանցիկության համար պայքարող քաղաքացու։ Այս պատճառով որոշեցի արձագանքել հնչեցված մեղադրանքներին, որպեսզի քաղաքացիների մոտ թյուր կարծիք չստեղծվի։
Ներկայումս վարում եմ 2012թվականի RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը գնել եմ 2018 թվականի հունիսի 12-ին։ Ավտոմեքենան ձեռք եմ բերել 12 մլն դրամով, կամ՝ համարժեք 25,500 դոլարով։ Որտեղի՞ց այդ գումարը։ Մեքենան գնելու նպատակով վաճառել եմ նախկին ավտոմեքենաս՝ MITSUBISHI ASX և ներգրավել եմ վարկային միջոցներ։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր եմ ներկայացրել 2018 թվականի հունիսի 15-ին, իսկ մեքենան, ինչպես արդեն նշեցի, գնել եմ հունիսի 12-ին, այսինքն հայտարարագիրս լրացնելու պահին այդ մեքենան արդեն ինձ էր պատկանում, և տարօրինակ կլիներ, եթե ես այն չհայտարարգրեի։
Բացի սրանից, հրապարակման հեղինակները պնդում են, թե իբր կինս չի ներկայացրել գույքի ու եկամտի իր հայտարարագիրը։ Այս տեղեկությունը ևս սուտ է։ Օրենքով սահմանված ժամկետներում հայտարարագիրը ներկայացվել է էթիկայի հանձնաժողով, իսկ թե ինչու այն հասանելի չէ կայքում, լրագրողը կարող էր ճշտել էթիկայի հանձնաժողովից, ինչը, սակայն, չի արվել։
Ինչ վերաբերում է իմ և կնոջս կողմից ձեռք բերված բնակարանին, ապա հարկ եմ համարում նշել, որ բնակարանը ձեռք է բերվել կառուցապատողից՝ կիսակառույց վիճակում՝ 44 հազար դոլարով։ Այս գումարը մենք վճարել ենք նախորդ բնակարանիս վաճառքից ստացած միջոցներից։
Հարգելի ընկերներ, լրագրողներ, ես մշտապես գործել եմ օրինական ու թափանցիկ և միշտ կողմնակից եմ եղել հանրային հաշվետվողականությանը։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ ինձ ուղղված՝ ապօրինի հարստացման մեղադրանքը անհեթեթություն է, էլ չեմ խոսում զրպարտության և սուտ մատնության մասին, որոնք քրեորեն պատժելի արարքներ են։
Դիմում եմ նաև «fip.am» կայքի խմբագրակազմին։
Հիմք ընդունելով ԶԼՄ-ների մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ պահանջում եմ հերքել սույն թվականի մայիսի 31-ին հրապարակված «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերատառությամբ հոդվածում իմ և կնոջս մասին տեղ գտած ապատեղեկատվությունը, կամ ապացուցել, այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հարկ եմ համարում եմ նաև տեղեկացնել, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ հերքումը հրապարակելուց հրաժարվելու պարագայում անձը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Fip.am-ում հրապարակված հոդվածին։
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...