19:59 10.06.2019
Հրատապ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգվում է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը: Ոչ տիպային նախկին ԴՕՍԱԱՖ-ի եռահարկ շենքում տեղակայված բուժհաստատությունը 13 տարի և ընդամենը կոսմետիկ վերանորոգումներով փորձում էին հարմարեցնել նեղ պրոֆիլի հիվանդանոցային պայմաններին:
Նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անցկացրած ստուգումներով հայտնաբերվեցին բոլոր թերությունները, որոնք կային բուժհաստատությունում: Արձանագրված այդ թերությունները վերացվում են պետբյուջեից հատկացված միջոցներով: Հոգեկան առողջության կենտրոնի երրորդ հարկի ստացիոնար բուժում ստացող հիվանդների փոխարեն տարածքը զբաղեցրել են շինարարները: Տղամարդկանց բաժանմունքի հիվանդները մոտ երկու ամիս է՝ տեղափոխվել են կանանց բաժանմունք, իսկ կանայք՝ ժամանակավորապես նարկոլոգիական բաժանմունք:
«Պատկերացրեք, եթե 30-40 հիվանդի պարագայում ընդամենը լինում է մեկ զուգարան, արդեն խոսքերն ավելորդ են,թե որքան մեծ աշխատանք է պետք և օրվա 24 ժամվա ընթացքում պահպանել նորմերը, դա մեծ դժվարությունների հետ էր կապված»,- կենտրոնի խնդիրներն է նկարագրում տնօրեն Նադյա Վարդանյանը։
Առանձնահատուկ բուժման կարիք ունեցող ու հաշմանդամ հիվանդների համար նաև կլինեն հատուկ սանհանգույցներ, որոնք պահանջված նորմերով են, կհեշտացնեն այդպիսի հիվանդների սանհանգույցների օգտվելու հարցը: Վերանորոգումներից հետո Հոգեկան առողջության կենտրոնը հիվանդասենյակների գերբեռնվածության խնդիրն էլ վերջապես կլուծի: Նախկին տնտեսական նշանակության սենյակների ու մանիպուլյացիոն կաբինետները կդառնան հիվանդասենյակներ, իսկ համեմատաբար մեծ սենյակներն էլ առանձնացրել են միջնապատերով:
Շինարարը մրցույթը շահել է էժան գնով, արդյունքում՝ հրատապի ծրագրով հատկացված գումարի տնտեսված մասը վերադարձվել է պետբյուջե, իսկ Հոգեկան առողջության կենտրոնի կարիքների լուծումը մնում է անավարտ:
«7-8 միլիոն ավելի գումար մնաց այն նախատեսվածներից, որը մեզ տալու էին, հետո ես փորձեցի դիմել, որ այդ գումարը նորից մեզ տրամադրվի, բայց բացատրեցին, որ այնպես չի, որ այդ գումարը դրվում է ինչ-որ մի տեղ, որ երբ ուզեք, հետ վերադարձնեն, դա շատ արագ մեկ այլ ծրագրում է ընդգրկվում»,- պարզաբանել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը։
Հոգեկան առողջության կենտրոնի տարածքի բարեկարգում, զբոսանքի համար նախատեսված անվտանգ վայրերի կառուցում դարձյալ չի լինի, թեև այն առաջարկությունների փաթեթում ներառված է եղել: Կենտրոնն այլևս տարածք ընդլայնելու հնարավորություն չի ունենա՝ անկախ նրանից, որ հիվանդների դիմելիության ցուցանիշը մեծ է:
Այսուհետ կենտրոնը նախկին 60 ստացիոնար բուժում ստացողների փոխարեն առավելագույնը կկարողանա ընդունել առնվազն 40 հիվանդի, իսկ մյուսների բուժումը կշարունակեն ընտանիքներում:
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...