Որքան հարուստ է մարդու ներաշխարհը, այնքան քիչ է նա պահանջում մյուսներից. hոգեթերապևտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Որքան հարուստ է մարդու ներաշխարհը, այնքան քիչ է նա պահանջում մյուսներից. hոգեթերապևտ

23:30 16.06.2019

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ծագումով հրեա, գիտահետազոտական ու գեղարվեստական բազմաթիվ գրքերի, այդ թվում՝ «Երբ լալիս է Նիցշեն »,«Ստախոսը թախտին» գրքերի հեղինակ Իրվին Յալոմի էքզիստենցիալ հայացքները կյանքի, մահվան ու մարդկային հարաբերությունների մասին ոչ բոլորին են հաճելի թվում, սակայն բժշկի առաքելությունն այն է, որ նա գիտակցում է յուրաքանչյուր հիվանդի առանձնահատկությունները: Ուստի, մի քանի դիտարկում հրեա հոգեթերապևտից, որոնք, գուցե, օգնեն ոմանց:

Կյանքը փոփոխական պայմաններն է՝ անփոփոխ արդյունքով։

Երբ ոչ ոք չի լսում՝ գոռալը միանգամայն բնական է:  

Միայնությունը ոչ մի կապ չունի շուրջը  եղած կամ բացակայող մարդկանց հետ:

Ամուսնական կյանքը սրբություն է: Բայց… ավելի լավ է լուծարել ամուսնությունը, քան թույլ տալ, որ այն քայքայի քեզ:  

Հույսը ամենամեծ չարիքն է: Այն երկարաձգում է տառապանքները:  

Հուսահատությունն այն գինն է, որը մարդ պետք է վճարի ինքաճանաչման համար: Խորը ուսումնասիրեք կյանքը, այնտեղ կտեսնեք հուսահատություն։

Սերը  ավելի շուտ  գոյության ձև է, ոչ թե տարվածություն, այլ ինքնանվիրում, վերաբերմունք ոչ այնքան մեկ մարդու, որքան ամբողջ  աշխարհի նկատմամբ:

Երբեք ոչինչ չի կարելի վերցնել մարդուց, եթե փոխարենը նրան տալու ոչինչ չունեք:

Որպեսզի ծառը բարձր ու հպարտ լինի, այն պետք է դիմանա փոթորիկներին: 

Որքան հարուստ է մարդու ներաշխարհը, այնքան քիչ է նա պահանջում մյուսներից: 

Շախմատում, ինչպես կյանքում, երբ ավարտվում է պարտիան, բոլոր ֆիգուրները՝ զինվորներն ու թագավորները, ի վերջո  տեղավորվում են նույն տուփի մեջ: 

Մահից ամենաաշատը վախենում են նրանք, ովքեր այդպես էլ չեն ապրել սեփական կյանքով:

Եթե մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ կատարվում է մեր կյանքում, ապա մենք նաև ի վիճակի ենք փոխել այդ ամենը: 

Երեխաներին դաստիարակելու համար  նախ պետք է դաստիարակված լինես ինքդ: Հակառակ դեպքում, դու երեխա կունենաս միայնությունից փրկվելու կամ բնազդներիդ տուրք տալու հետևանքով: 

Այլ բան է գոյություն ունենալ ինչ-որ մեկի համար, բոլորովին այլ բան է  ինչ-որ մեկի հետ լինել իրավահավասար  հարաբերություններում: 

 

 Վերջին նվերը ծնողներից երեխաներին՝ սեփական մահն ընդունելու դասն է:

Որքան շատ պարտականություններ կան, այնքան դժվար է կյանքը և այնքան շատ է տառապանքը դրան հրաժեշտ  տալու ժամանակ:

 Եթե մարդը չի զգում սեփական դժվարությունների դեմ պայքարելու պատասխանատվությունը, ինչպե՞ս կարող է պայքարել դրանց  դեմ:  

Շատ կարևոր է ապրել այստեղ և հիմա, կենտրոնանալ այս պահի զգացմունքների վրա ու գնահատել հենց այս պահի հաճույքները: Դա է կյանքը գիտակցելու ուղիներից մեկը: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

BACK_TO_TOP