14:39 14.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Արաքս Մարտիրոսյանը հրապարակել է իր երեխայի լուսանկարները՝ «Մասնավոր պարտեզ հաճախելու, մեղմ ասած, մեր խիստ անհաջող փորձը» վերտառությամբ գրառմամբ:
«Երկար մտածեցինք՝ ինչպես արձագանքել նախօրեին մասնավոր պարտեզում մեր բալիկի հետ պատահած միջադեպին։ Այս պահին, թերևս, ամենաճիշտ արձագանքը մեր կողմից խնդիրը բարձրաձայնելն է, ուշադրություն հրավիրելը այս ոլորտում առկա բացերի վրա, քանի որ հրաժարվեցինք ոստիկանության Կենտրոնի բաժանմունք ներկայացնել հաղորդում, բայց նման հանցավոր անփութությունն ու անուշադրությունն անհետևանք թողնել չի կարելի։
Մի քանի օր քիչ ժամերով մեր 2-ամյա բալիկի հետ հաճախել ենք Քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Տատա» մասնավոր պարտեզ, երեկ առաջին անգամ փորձեցինք երեխային թողնել պարտեզում ավելի երկար ժամանակով՝ 6-7 ժամ, այդ ընթացքում երեխայի խնամքով զբաղվող մասնագետները վստահեցրել են, որ երեխան հանգիստ է, դժվարությամբ, բայց քնել է։ Սակայն պարտեզում օրվա վերջում երեխայիս գտել եմ ճակատի տարբեր կողմերում երկու մեծ կապտուկով՝ այտուցված, կարմրակապտավուն երանգով, թշին կարմիր հետքերով, ծնկին քերծվածքով, բդիկի շրջանում կարմիր հետքերով ու սա մի քանի ժամվա ընթացքում, երբ ինձ վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է։
Ինձ ասացին, որ քնած ժամանակ երեխան գլուխը հարվածել է մանկական մահճակալին` այն դեպքում, երբ մինչ այդ վստահեցնում էին նույնիսկ, որ մանկական ննջասենյակում երեխաները երբեք միայնակ չեն լինում, այնինչ, մեր բալիկն ունի երկու մեծ կապտուկ ու այլ հետքեր թշի շրջանում, որոնք դժվար է պատկերացնել՝ ինչից են առաջացել։ Ուզում եմ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել մանկական խնամքի կենտրոնների, մասնավոր պարտեզների վրա, այն հարցի վրա, թե ովքեր են ստանում նման գործունեություն ծավալելու լիցենզիա, արդյոք ստանում են ընդհանրապես լիցենզիա, որքանով են նման կենտրոններում մեր երեխաներն անվտանգ, և ով է ընդհանրապես պատասխանատու նման վայրերում մեր երեխաների անվտանգության համար, որովհետև նման անխիղճ անուշադրությունը երկու տարեկան բալիկի նկատմամբ անպատկերացնելի է։
Իսկ ծնողներին հորդորում եմ այս տարիքի երեխաներին վստահել կենտրոնների, որտեղ կա տեսահսկողություն, թեև մենք ուշադիր ծնողներ ենք և մեր ընտրությունը կատարել էինք երկար ուսումնասիրությունների արդյունքում։
Հ․ Գ․ Ի սկզբանե հասկանում էինք նաև, որ երեխայի ադապտացիայի համար օրեր են պահանջվելու, կարող էինք հասկանալ նույնիսկ, որ քերծվածքներ ունենար կամ կապտուկ, բայց այսքանը շատ չե՞ն մեկ օրվա համար»,- գրել է նա:
Ավելի ուշ SHANTNEWS.am-ը կապ է հաստատել նաև վերոնշյալ մանկապարտեզի ղեկավարի հետ, որը պնդում է` մանկապարտեզում մանկահասակ երեխայի կապտուկն առաջացել է անկողնի սուր հատվածին քնած ժամանակ խփելու հետևանքով:
Մանկապարտեզի ղեկավարը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդտեղ իրենց մեղավորությունը չկա, բայց բարձրացրած աղմուկից հետո իրենք վերանայումներ կանեն։
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...
19:45 05.08.2025
Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...