19:50 14.06.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետը, 2006 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով նշված պաշտոնը, օժտված լինելով տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու, սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, նպաստառուներից ստացել է ապօրինի վարձատրություն՝ նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց:
Մասնավորապես, սոցիալական աջակցության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետը՝ ծնված 1969թ., Մեղրի համայնքի բնակիչների կողմից ընտանեկան նպաստ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը ժամանակին հաշվառելու, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները հաշվառելիս ընտանիքին սոցիալապես անապահով և նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություն ներկայացնելու դիմաց վերջիններից ստացել է ապօրինի վարձատրություն: Քննությամբ պարզվել է, որ 50-ամյա կինը ապօրինի վարձատրություն է ստացել նաև Երևան քաղաքի բնակչուհուց՝ վերջինիս օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն չկատարելու, մասնավորապես տնային այցելություն չկատարելով` նրա ընտանիքի՝ Մեղրի համայնքում գտնվող տանը հաշվառված լինելու, սակայն հաշվառման վայրում չբնակվելու հանգամանքը չփաստագրելու և տրամադրված նպաստը չդադարեցնելու համար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (հինգ դրվագ): Երևան քաղաքի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Մեղրի համայնքի ևս երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ համաներման ակտի ընդունման հիմքով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...
10:52 19.06.2025
«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:29 19.06.2025
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...
10:24 19.06.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՀունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...