23:59 17.06.2019
Հանրապետության հյուսիսային 3 մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում աշնանը կմեկնարկի զբոսաշրջության զարգացման կառավարության նոր ծրագիրը։ 13 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի ֆինանսավորող կողմը Եվրամիոությունն է։ Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։Աշոցքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի և դահուկավազքի կենտրոն, որի շուրջ անհրաժեշտ ենթակառուցվածքներն են արդեն ստեղծվում։ Աշոցքի դահուկային կենտրոնի հարակից տարածքում հիմնվել է Հայաստանում առաջին Եվրոպական պուրակը:
Դահուկավազքի կենտրոնն Աշոցքում բացվեց հունվարին։ Բնական թեքություններով այս տարածքում առաջին անգամ անցկացվեց նաև դահուկավազքի առաջնություն։ Դահուկորդների և այս տարածքում մարզվողների համար կառուցվեց նաև կեցավայր: Կենտրոնը հավակնում է դառնալ տարածաշրջանում մարզաձևը զարգացնելու կարևոր ենթակառուցվածք։
«Մենք ունենք մոտ 15 հոգու համար նախատեսված կեցության վայր, մենք ունենք նաև սննդի հնարավորություն սկզբի համար լրիվ բավարար է, իհարկե, պետք է մտածել զարգացնելու, մեծացնելու թե՛ աշխարհագրությունը, թե՛ ենթակառուցվածքները և թե՛ միջազգային ասպարեզ դուրս գալը»,- ասել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:
«Մենք շարունակում ենք աջակցել Աշոցքին, որպեսզի այն վերածվի մարզական տուրիզմի կենտրոնի, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան տարածաշրջան: Մասնավորապես՝ դահուկավազքի կենտրոնը, ձյունմաքրող մեքենան, դահուկուղին, մեր փոքրիկ լուման են Աշոցքում»,- նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Երկարատև ու ցրտաշունչ ձմեռներով հայտնի Աշոցքում տարվա կեսից ավելին ձյունապատ է, ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև երկու մետրի: Այն, ինչ բնությունը տվել է այս տարածաշրջանին, կարող է ծառայել համայնքի զարգացմանը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան շուտով կբացի դահուկային սպորտի ակադեմիա:
«Մենք ծրագիր ունենք՝ Հայաստանում ստեղծել դահուկային սպորտի և ձմեռային տուրիզմի ակադեմիա: Ակադեմիան ոչ ֆորմալ կրթություն է տալու, այսինքն՝ երկու ուղղություն է ունենալու․ մարզիչների, հրահանգիչների պատրաստում, ինչպես նաև տաղանդավոր ապագա մեր օլիմպիական դահուկորդների մարզում և մրցումների մասնակցություն: Նմանատիպ ակադեմիա Հայաստանում չկա»,- առաջիկա ծրագրերի մասին է խոսել Գագիկ Սարգսյանը։
Տուրիզմի ակադեմիայի ստեղծումից առաջ դահուկավազքի կենտրոնի հարակից տարածքն է բարեկարգվում: Այն ևս Եվրամիության ներդրումային ծրագրերից է: Բարեկարգումն էլ սկսվեց ծառատունկով: Մարզական համալիրի վերածվող տարածքում հիմնվեց Եվրոպական պուրակ։
Տարվա կեսը ձմռան շնչով ապրող Աշոցքում քամիներն էլ են ուժեղ: Ամռան ամիսներին էլ Հայաստանի հյուսիսում քամիներն են շատ: Բնակլիմայական այս առանձնահատկությունն էլ հաշվի առնելով՝ պուրակը կլինիկեչիներով ու արոսենիներով հարուստ: Տնկարաններում ու փակ պայմաններում աճեցված 4-5 տարեկան տնկիները Աշոցք էին տեղափոխվել թաղարներով:
Ծառատունկին մասնակցեցին նաև Աշոցքի բնակիչները: Այս համայնքում ծառապատ տարածքներ գրեթե չկան: Եվ պուրակը կարող է դառնալ հանգիստը կազմակերպելու լավագույն վայր բոլորի համար:
Ծառատեսակները մի քանի տարվա ընթացքում կունենան 4-5 մետր բարձրություն, իրարից մոտ 4 մետր հեռավորության տնկված շիվերը առանձնահատուկ խնամք չեն պահանջում, տարածքը խոնավ է, բնական պայմանները սկզբնական շրջանում ապահովում են ծառի վեգետացիան:
Տարածաշրջանում տուրիզմի աշխուժացման այցեքարտեր կարող են դառնալ մաքուր օդը, ալպիական մարգագետինները, յուրահատուկ դեղաբույսերն ու խստաշունչ ձմեռը։ Հենց այս ամենը տեսնելու և վայելելու համար էլ էկոտուրիզմի սիրահարները ենթակառուցվածքներ լինելու դեպքում կնախընտրեն հանգիստը վայելել Հայաստանի հյուսիսային բնակավայր Աշոցքում:
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...