12:20 19.06.2019
Եկամտաբեր տնտեսական գործունեություն և կայուն աշխատանք: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կանանց նման հնարավորություն է ընձեռում «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որն իրականացվում է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ:
Շիրակի և Գեղարքունիքի մարզերի խոշորացված համայնքներում ծրագրի պատասխանատուները հանդիպումներ են անցկացնելու: Դրանցից հերթականը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում էր, որը 14 բնակավայր է միավորում:
ՄԱԿ-ի կանանց տնտեսական հզորացման ծրագրի համակարգող Ռուբինա Դևրիկյանի խոսքով` ծրագիրը Մարմաշեն համայնքում 2 ուղղվածություն ունի՝ աջակցել գյուղատնտեսությամբ զբաղվող, նաև վարսահարդար, կարուձև անող, ասեղնագործող և այլ շնորհալի կանանց՝ իրենց աշխատանքային հմտությունները զարգացնելու և որպես ձեռներեցներ կայանալու հարցում։ Գնահատել շուկայի հնարավորությունները, կազմակերպել բյուջետավարման, մասնագիտացված դասընթացներ, այսինքն` կանանց տալ թեթև գործիքներ՝ պարզելու նրանց հիմնախնդիրները, կարիքները, ստեղծել լրացուցիչ գումարներ հայթայթելու հնարավորություններ․ սա է ծրագրի պատասխանատուների մոտեցումը։
Ծրագիրն իրականացվում է «Կանաչ արահետ» ՀԿ-ի հետ միասին։ «Կանաչ արահետը» հանրապետության տարբեր մարզերում կանանց տնտեսական հզորացման հարցում հարուստ փորձ ունի։ Կազմակերպության ղեկավար Նունե Սարուխանյանը, որը օրգանական գյուղատնտեսության խորհրդատու է, վստահաբար ասում է, որ տնտեսապես հզոր կանայք միայն կարող են քաղաքական ու սոցիալական ոլորտում ակտիվ լինել։
Իսկ ՀԿ-ի հաջողված ծրագրերը քիչ չեն նաև Շիրակի մարզում. Հայկավան համայնքում հատապտղային այգիներ են հիմնվել կարկտապաշտպան ցանցերով, Բյուրակնի կանանց խմբի հետ ազնվամորու այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգով և այլն։
Մտածել, ստեղծել հետաքրքիր բիզնեսներ, որոնք ապագա կունենան ու կանանց համար եկամուտներ կապահովեն։ Նման քննարկումները կլինեն շարունակական։ Ծրագրի պատասխանատուներին ավելի շատ հետաքրքրում են մասնակիցների առաջարկները։ Նրանք վստահ են, որ կանանց կկարողանան աջակցել իրենց տնտեսությունները հզորացնելու հարցում։ Իսկ ծրագրի իրականացման համար ընտրվել են Շիրակի և Գեղարքունիքի մարզերը, որովհետև հանրապետությունում դրանք ամենաաղքատն են։
12:59 20.06.2025
Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
12:47 20.06.2025
Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետՀայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...
12:40 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԹուրքիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...
12:32 20.06.2025
Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է […] ...
12:25 20.06.2025
Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանը և Մանուել Պետրոսյանը առաջատարների թվում են․ ՄումբայՀունիսի 16-ից Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանն առաջատարների թվում են։ Հայ շախմատիստները հաղթել են մեկնարկային բոլոր երեք պարտիաներն ու կիսում են 1-24-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է։ 9 տուրից բաղմացած մրցաշարը կավարտվի հունիսի 24-ին։ ...