16:17 19.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին:
«Կիրակի օրվանից գտնվում եմ Հայաստանից դուրս և մշտական ինտերնետային կապ չունեմ։ Քիչ առաջ հնարավորություն ունեցա աչքի անցկացնել օրվա մամուլը և հանդիպեցի մի զարմանալի հայտարարության՝ վերնագրված «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը»։
Միանգամից ուշադրությունս գրավեց, և հասկացա, որ պետք է ինչ-որ բան ասեմ։ Ասում եմ։
Ես Թևանն եմ։ Թևան Պողոսյանը։ Բոլոր այլ կարգավիճակներից բացի ես ունեմ առաջին հերթին իմ անձնականը ու նաև ունեմ այնքան պարկեշտությունը, որ երբ խոսք եմ ասում որևէ կարգավիճակով, ապա դրա հղումը նշում եմ, կամ լրագրողներին հատուկ զգուշացնում եմ, թե ինչ կարգավիճակով եմ միտքս արտահայտում։ Իսկ «Ֆեյսբուքի» իմ անձնական էջում երբ կարծիք եմ գրում, գրում եմ միայն որպես Թևան, եթե շատ եք ուզում՝ ՀՀ քաղաքացի։ Իմ միտքը միայն իմն է։ Մի՛ վարվեք այնպես, ինչպես չեք ցանկանա, որ ձեր հանդեպ վարվեն և հարգեն ձեր միտքը։
Հունիսի 6-ին Արամ Աբրահամյանի հյուրը լինելով՝ «Հեռանկար» հաղորդման ժամանակ առաջին անգամ նշել էի մի երազանքի մասին, որ իմ անձնական պատկերացմամբ կնպաստի մեր ապագա միասնությանը: Դրանից հետո, մեկ շաբաթ անցնելուց և տարբեր մարդկանց կարծիքներ լսելուց հետո, հունիսի 11-ին մի գրառում արեցի՝ վերնագրելով այն «Վախեր և երազանքներ» հատուկ նշելով, թե ինչպես եմ պատկերացնում քաղաքական, պետական և առաջնորդի վախերը և ինչ երազանք ունեմ ես այս տարվա օգոստոսի 6-ի հետ կապված…
«Միտքս, թե ինչ կցանկանայի տեսնել օգոստոսի 6-ին Ստեփանակերտի մարզադաշտում, երազանք են կոչել հենց այդ մարդիկ, ում ներկայացրել եմ: Այո երազանք, չեմ մերժում։ Իսկ երազանքս բարդ բան չի։ Երազում եմ` պատմությանը, աշխարհին, մեր հակառակորդ-թշնամիներին, մեր ընկերներին, բայց ավելի կարևորը` մեր ու մեր ապագա սերունդներին միասնության մի սիմվոլ-պատկեր փոխանցենք։ Բայց դա սիմվոլ կլինի, եթե հնարավոր լինի այն իրականացնել։ Այդ սիմվոլն իրականում մեկ ֆոտո է: Մի քանի ժամվա միասնական գործողություն է՝ Համահայկական օլիմպիական խաղերի բացման մասնակցությամբ։ Պատկերացրեք մի շարքում իրար կողքի նստած տեսնել ՀՀ և Արցախի նախկին ու ներկա բոլոր նախագահներին ու վարչապետներին, Գերագույն խորհուրդների ու Ազգային ժողովի նախագահներին, հաջորդ շարքում բոլոր նախկին ու ներկա նախարարներին, իսկ մյուս շարքում` պատգամավորներին: Իհարկե, պատվավոր ներկայությամբ մեր վեհափառների և սփյուռքի հայտնի ու հզոր դեմքերի։ Այո՛, ես ունեմ այսպիսի երազանք։ Մեկ անգամ չեմ սրա մասին պատմել ինչպես պաշտոնյաներին, այնպես էլ իմ շրջապատին։ Իսկ ամեն ինչ սկսվում է խոսքից, դե ես էլ պատմել եմ»:
Հուսով եմ, որ այս բոլոր հղումները նայելուց հետո շատ ավելի պարզ կլինի՝ ինչի եմ այսօրվա այս ստատուսը գրում։
Մի բան եմ խնդրում, եթե որևէ մեկն ունի վախ իմ՝ Թևան Պողոսյանի այս գրառման հետ կապված, ապա իր անձնական մտքերը սրա մասին կարող է ինձ հայտնել, կամ այս մասին խոսելուց՝ ինձ հղում անել։ Համաձայնվեք, որ այդպես ավելի արդար է ու ավելի դժվար կլինի միտքն օգտագործել եսիմինչ համատեքստերում։ Իսկ ես, ինչպես միշտ, երևույթի մասին եմ խոսում։ Երբեք անձնական դաշտ չեմ մտնում, ու պետք չի այս իմ երազանքն էլ իրար դեմ օգտագործեք։ Իսկ ինձ կարող եք խորհուրդ տալ, օգնել, իսկ եթե չեք հավանում միտքս, պարզապես արհամարհեք այն»,- գրել է նա:
14:22 20.06.2025
Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ ԱլոնսոՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․ «Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողների ունենալը մեկ խաղային դիրքում։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ […] ...
14:17 20.06.2025
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծինԿառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային […] ...
14:11 20.06.2025
Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ ՓեզեշքիանԻրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին անհրաժեշտ են երաշխիքներ, որ այլևս իսրայելական «հարձակումներ չեն լինի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք միշտ ձգտել ենք խաղաղության, բայց ներկա պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքներ տալը, որ սիոնիստ ահաբեկիչների արկածներն ընդմիշտ կավարտվեն», – […] ...
14:05 20.06.2025
Իսրայելը հարձակվել է Թեհրանի հիվանդանոցի վրաԹեհրանի հիվանդանոցներից մեկը ուրբաթ օրը ենթարկվել է Իսրայելի հրթիռային հարձակման, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։ «Ուրբաթ վաղ առավոտյան սիոնիստական ռեժիմի կողմից հրթիռակոծության է ենթարկվել ևս մեկ հիվանդանոց։ Սա Իրանում հարձակման ենթարկված երրորդ հիվանդանոցն է», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...
13:59 20.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 19-20-ըԲացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության, 4 դեպք՝ […] ...
13:51 20.06.2025
Դեռ չենք հարմարվել Ալոնսոյի ոճին․ Տիբո ԿուրտուաՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ դեռ չի հարմարվել Խաբի Ալոնսոյի ոճին: «Ալոնսոն ցանկանում է այլ խաղ տեսնել թե՛ պաշտպանությունում, թե՛ առջևի գծում: Մենք 4 տարի խաղացել ենք Անչելոտիի գլխավորությամբ, այդ պատճառով էլ շատ բաներ ինքնաբերաբար ենք անում: Հարկավոր է համապատասխանել նոր մարզչի պահանջներին, իսկ առաջին հանդիպումից լուրջ դասեր կքաղենք»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը […] ...