Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում գույքի կադաստրային գների հարցում. Սարհատ Պետրոսյանի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում գույքի կադաստրային գների հարցում. Սարհատ Պետրոսյանի պարզաբանումը

19:48 20.06.2019

Այսօր կառավարության նիստից հետո Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը պատասխանել է նաև լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերել են կադաստրային արժեքին ու սպասվող փոփոխություններին.

«Մենք ունենք անշարժ գույքին վերաբերող կադաստրային գներ, որոնք հնացած են: Վերջին շտկումները կատարվել են 2002 թվականին: Մենք ուսումնասիրել ենք շուկան, ուսումնասիրությունների հիման վրա կադաստրային արժեք հասկացությունը, որն էականորեն զիջում էր շուկայում եղած թվերին, մոտեցրել ենք շուկային: Դրա կիրառման տեղերից և ձևերից մեկն անշարժ գույքի հարկումն է: Դա դեռևս չի քննարկվում»,- ասել է Պետրոսյանը:

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է գնահատվելու շուկայական արժեքը:

«Շուկայական արժեքն անկախ գնահատողներ կան, որոնք իրականացնում են գնահատումները: Նրանք մեզ մոտ որակավորում են անցնում և գնահատում են: Եթե դուք բանկից վարկ եք վերցնում կամ գրավադրում եք ձեր վարկը, տեղի է ունենում շուկայական գնահատում: Հիմա մենք ողջ հանրապետության տարածքում իրականացրել ենք բազմաթիվ գնահատումներ, դրա հիման վրա ողջ ինֆորմացիան վերլուծվել է տարածության մեջ, նոր տվյալներ են ավելացվել և մենք ստացել ենք գնահատման, այսպես ասած, նոր տրամաբանություն»,- նշել է Կադաստրի կոմիտեի նախագահը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որ ժամանակաշրջանում են ուսումնասիրությունները կատարվել: Պետրոսյանը հարցին այսպիսի պատասխան է տվել.

«2018 թվականին Հայաստանի ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք: Դրան ավելացվել են նաև Կադաստրի կոմիտեում եղած գույքերի վաճառքների մասով էն տվյալները, որոնք հավաստի են, և հիմնականում այս երկու տվյալների վերլուծության արդյունքում, մենք ստացել ենք մեկ այլ պատկեր»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ստացվում է՝ հիմք է ընդունվել այն շրջանը, երբ հեղափոխություն էր, կար ոգևորություն, հայրենադարձության մեծ ցանկություն: Այսինքն՝ այն շրջանը, որը բերել է գույքի գների աճի: Անշարժ գույքի գործակալները պնդում են, որ բնակարանների գները հիմա արհեստականորեն բարձրացված են:

«Գնահատումը սկսվել է հեղափոխությունից մի քիչ առաջ: Այո, ավարտվել են հոկտեմբեր ամսին, բայց մենք ինքներս մեզ ստուգել ենք: Երևանի կենտրոնում շուկայական արժեքը 5000 դրամով ավելի է, քան այն արժեքը, որը ֆիքսել ենք հիմա, որը սկսելու է գործել մեկուկես տարի հետո: Այդ գները կառավարության որոշմամբ դեռևս պետք է հաստատվեն: Նախագիծն է դրված շրջանառության մեջ: Եթե մենք տեսնենք, որ շուկայում գներն ընկան 25 տոկոսով, ապա կիջեցնենք 25 տոկոսով: Շփոթն էստեղ հենց դրանում է կայանում, որ մարդիկ մտածում են, որ մենք սա արել ենք, որպեսզի գույքահարկ գանձենք: Պետությունը և դուք բոլորդ պետք է ունենաք մեկ տվյալ, որը ճշգրիտ է և հանրապետության էսինչ հատվածում, էս, էս պարամետրերով գույքի արժեքը սա է: Մենք բերում ենք մի ընդհանրական գին ենք ֆիքսում, որպեսզի անընդհատ չգնանք, գնահատողին չբերենք ասի, թե ինչ արժե: Իմանանք, որ էս հատվածում, էս պարամետրերով գույքն արժե էսքան»,- ասել է Կադաստրի կոմիտեի նախագահը՝ կրկին վստահեցնելով, որ եթե շուկայում մեծ տատանումներ լինեն, իրենք վերանայումներ կանեն: Փոփոխությունը կիրառության մեջ է մտնելու 2012 թվականի հունվարի 1-ից:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մոտ 240 մլն դրամ է հատկացվել գնահատման աշխատանքների համար: Եթե որոշեք, որ սխալ եք, նորից միջոցներ են տրամադրվելու ու կրկնակի աշխատանք պետք է արվի. նկատել են լրագրողները:

«Շատ քիչ գործարքներ կան, որ հիմա մենք կարող ենք համարել հավաստի: Դրանք հիմնականում նրանք են, որոնք լինում են հիպոթեքի շուկայի կոնտեքստում: Գիտենք, որ առուվաճառքի ժամանակ չի նշվում այն գինը, որը պետք է, որովհետև եկամտային հարկի խնդիր կա և այլն: Էն տվյալները, որոնք մենք ի վերուստ ունենք մեր բազայում, դրանց շատ փոքր տոկոսն է հավաստի և չենք կարող տարածել ողջ հանրապետության վրա: Դրա համար մենք էդ գործի մի մասը պատվիրակել ենք շուկայական գնահատողներին, որպեսզի ունենանք ամբողջական պատկեր՝ ողջ հանրապետության տարածքում, որպեսզի կարողանանք օբյեկտիվորեն, ճիշտ անել: Էդ 240 մլն կառավարության որոշմամբ կարգավորվող շրջանակների համար է ծախսվել: Սա երկար պրոցես է, որի առաջին քայլը կատարել ենք այսօր: Մենք ասում ենք, որ անշարժ գույքի գնահատման միասնական տրամաբանությունը սա է: Եթե ԱԺ-ն վավերացրեց, մենք կվերադառնանք և կմշակենք արդեն դրույքաչափը, գոտիներ: Ուզում եմ ֆիքսել, որ սա դեռևս անշարժ գույքի հարկը չէ: Այս օրենքը ենթադրում է, որ գույքահարկ չպետք է լինի, լինելու է անշարժ գույքի միասնական հարկ»,- հավելել է Սարհատ Պետրոսյանը՝ նաև նշելով, որ իր կարծիքով՝ կառավարությունը կանի այնպես, որ այդ հարկը ռիսկային չդառնա: Հիմնական թիրախը կլինի թանկարժեք գույքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

21:26 20.06.2025

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. Փաշինյան

21:18 20.06.2025

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից: «Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- գրել է վարչապետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Մանրամասները` տեսանյութում: ...

Պուտին. Քննարկվում են Իրանի և Իսրայելի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները

21:15 20.06.2025

Պուտին. Քննարկվում են Իրանի և Իսրայելի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները

Ռուսաստանի նախաձեռնությունները Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվում են, Մոսկվան ամենօրյա կապի մեջ է Թեհրանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) լիագումար նիստում։ «Մեր առաջարկները նույնպես քննարկվում են հիմա։ Մենք շփումներ ունենք մեր իրանցի ընկերների հետ, դրանք գրեթե ամեն օր են լինում, այնպես որ […] ...

Աջակցություն՝ զինհաշմանդամություն ունեցող անձանց

21:03 20.06.2025

Աջակցություն՝ զինհաշմանդամություն ունեցող անձանց

Երևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: Ծրագրի իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 28 մլն դրամ: Մանրամասները՝ […] ...

«Բարսելոնան» ու «Պորտուն» հետաքրքրված են 19-ամյա շվեդի տրանսֆերով

20:49 20.06.2025

«Բարսելոնան» ու «Պորտուն» հետաքրքրված են 19-ամյա շվեդի տրանսֆերով

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Կոպենհագենի» հարձակվող Ռունի Բարդեգջիի տրանսֆերով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել դանիական ակումբի հետ և առաջարկել է քննարկել հնարավոր գործարքի պայմանները: Երիտասարդ տաղանդի ծառայություններով հետաքրքրված է նաև պորտուգալական «Պորտուն»: 2024/25 մրցաշրջանում 19-ամյա շվեդը Դանիայի առաջնությունում խաչաձև կապանները կտրելու պատճառով ընդամենը 5 հանդիպում է անցկացրել, որոնցում սակայն խփել […] ...

BACK_TO_TOP