18:33 30.06.2019
«Պետք է պատճառը տարբերակել առիթից: Առիթը ցույց տվեց, որ ընդդիմության և իշխանության միջև կա լրջագույն կուտակված բախման էներգիա, և Գավրիլովի ու ընդհանրապես ուղղափառ խորհրդարանական վեհաժողովի նիստի հետ կապված սկանդալի այդ կայծն ի ցույց դրեց այդ լարվածությունը: Եկեք չմոռանանք, որ մեկ տարի առաջ Վրաստանի նախագահական ընտրությունները շատ հետաքրքիր պատկեր ցույց տվեցին: Դրանք ցույց տվեցին գրեթե ուժերի հավասարակշռություն իշխանության և ընդդիմության թեկնածուների միջև, թեպետ իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվեց ձայների որոշակի առավելությամբ: Բնական էր, որ Վրաստանի ընդդիմությունը, մի կողմ թողնելով էմոցիոնալ գործոնները կամ այսպիսի արձագանք ցուցաբարելու արդարացումը, համենայնդեպս, ներքաղաքական կոնտեքստում լավագույն նվերն էր իշխանությանը ցույց տալու իրեն ուժը: Ինչու ոչ՝ հաջողության հասնելու դեպքում հասնել իշխանության թուլացմանը»,-խոսելով Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
«Եթե մենք Հայաստանում հեգնում ենք, թե ով է ավելի պրոռուսական, վրացական քաղաքական ներկապնակում արժե խոսել, թե ո՞վ է ավելի հակառուսական, ռադիկալ: Նախկին իշխանության բեկորները, որոնք երևում են այս հակակառավարական ցույցերում, հայտնի են եղել իրենց՝ ավելի կոշտ հակառուսական տրամադրությամբ: Եվ ռուս պատգամավորի կողմից խորհրդարանի խոսնակի աթոռի զբաղեցումը բավական լավ գործոն էր՝ թեժացնելու ներքաղաքական պայքարը և հասնելու իշխանության թուլացմանը և դելեգիտիմությանը: Այս ամենը կարող է մարել մի քանի օրից, բայց սա բավականին տհաճ հիշողություններ կթողնի վրացիների հիշողության մեջ»,- կարծում է քաղաքագետը:
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...
21:18 01.07.2025
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցըԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
21:05 01.07.2025
Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղելՀայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...