13:20 01.07.2019
Այսօր վաղ առավոտից Արճիս համայնքի բնակիչները փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը:
Պատճառը գյուղում երկար տարիներ չլուծվող խմելու ջրի խնդիրն է: Գյուղացիների բողոքի մասին ավելի մանրամասն SHANTNEWS.am-ին պատմել է Արճիս համայնքի վարչական ղեկավար Դավիթ Վերանյանը:
««Վեոլիա Ջրի» մագիստրալը, որ Լոռի բերդից հասնում է մինչև Բագրատաշեն գյուղ, անցնում է մեր գյուղի միջով՝ 500 մմ անոց խողովակ է: Մեր գյուղի միջով 500 մմ անոց խողովակով խմելու ջուր է գնում, բայց մեր գյուղացին ջուր չունի: Մարդիկ էլ չեն համբերում, իրենց քթի տակով խմելու ջուր գնա, ու իրանք ջուր չունենան: Այս տարի էլ ո´չ ձյուն եկավ, ո´չ անձրև, աղբյուրները ցամաքել են»:
Դավիթ Վերանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բնակիչները ամեն օր գնում են աղբյուրներ ջուր են կրում: Նրա խոսքով` ամեն տանը օրական 20 լիտր ջուր է հասնում և դրանով գոյատևելը անիմաստ է:
Այսպիսին է գյուղի վիճակը արդեն 30 տարի, իսկ հիմա ժողովրդի համբերության բաժակը լցվել է:
Համայնքի վարչական ղեկավարը նշեց, որ մարզպետարանից խոստացել են գալ, ուսումնասիրել խնդիրը գնահատել ծախսը, խոսել ժողովրդի հետ:
«Մի պոմպակայան է պետք լինելու և մղման խողովակաշար, մենք գյուղի վերևում կարգավորման ջրավազաններ ունենք: Հայաստանում խմելու ջրի խնդիր ունեցող 560 գյուղ կա, մեր բնակիչները դիմել են նախկին իշխանություններին: Ամեն տարի ընտրության կարգով մի 2 գյուղի հարց լուծել են, մեր գյուղն էլ ընտրության մեջ չի ընկել»,- ասաց Դավիթ Վերանյանը:
Լուսանկարը` lurer.com-ի:
11:48 10.07.2025
Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել ՊետիՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...