Դեռ խորհրդարանական կառավարման չանցած` մարդիկ լոբբինգ են անում, որ նախագահականի անցնենք. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Դեռ խորհրդարանական կառավարման չանցած` մարդիկ լոբբինգ են անում, որ նախագահականի անցնենք. Մարուքյան

18:53 05.07.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ՀՀ Սահմանադրության մասին: Նա նշել է, որ 10 տարին մեկ ՀՀ Սահմանադրությունը ենթարկվել է առանցքային փոփոխությունների:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ 2015թ. Սահմանադրությունը ընդունվել է, որպեսզի ավելի ժողովրդավարական կառավարման համակարգ ունենանք, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգ, սակայն արդյունքում այդ փոփոխությունները «սուպերվարչապետական համակարգ» են ստեղծել:

«Խորհրդարանական համակարգ չկա, ու մենք չենք անցել խորհրդարանական համակարգի: Թղթերով կարող է՝ ինչ-որ բա կա, բայց իրական խորհրդարանական կառավարման համակարգի մենք չենք անցել»,- ասել է նա:

Պատգամավորը նշել է, որ այս պահին ևս կան Սահմանադրությունը փոփոխելու քննարկումներ:

«2015-ի Սահմանադրությունը փոփոխվում էր, որպեսզի լիներ խորհրդարանական, ժողովրդավարական համակարգ, սակայն մենք դեռ չենք անցել իրական խորհրդարանական կառավարման համակարգին: Ե՞րբ ենք անցել խորհրդարանական համակարգի, որ հիմա մի հատ էլ բողոքում են, ասում են՝ վատն է: Ուժային մարմինները հաշվետու չեն խորհրդարանին, նախարարների թիվը կրճատվել է և մթոմ նրանք հաշվետու են խորհրդարանին»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը չի կարող զարգանալ, եթե չունի զարգացող համայնքներ: Էդմոն Մարուքյանը դեմ է այն օրենքին, որը բերվել է արտահերթ նիստի օրակարգ, որով կարող է ամրապնդվել մարզպետների իշխանությունը, մինչդեռ պետք է ամրապնդել տեղական ինքնակառավարման մարմինների իշխանությունը:

«Դեռ խորհրդարանական կառավարման չանցած` մարդիկ լոբբինգ են անում, որ նախագահականի անցնենք»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

BACK_TO_TOP