20:45 05.07.2019
Ֆրանսիայում աքլորը դատարանի առաջ կկանգնի՝ առավոտյան շատ վաղ «աղմկելու մեղադրանքով»:
Ինչպես հայտնում է ֆրանսիական Monde պարբերականը՝ Մորիս անունով աքլորի դեմ հայտ է ներկայացրել թռչնի և նրա տիրուհու հարևանությամբ ապրող ամուսնական զույգը:
Հաղորդվում է, որ հայցվոր կողմի ներկայացուցիչը հարևանից 1000 եվրո գումար է պահանջել, որն, ըստ աղբյուրի, կտրամադրվի ծովում զոհված նավաստիների ընտանիքներին:
Աղբյուրը հայտնում է, որ այս թեմայի շուրջ հարևանների տարաձայնություններն արդեն բավական երկար պատմություն ունեն:
Նրանք հարց են բարձրացրել, թե արդյո՞ք այն վայրը, որտեղ իրենք բնակվում են, համարվում է գյուղական, թե՞ ամեն դեպքում քաղաքային վայր է:
Հայցվոր կողմի փաստաբանը պնդում է, որ նրանք ամեն դեպքում քաղաքի բնակիչներ են և բնակվում են քաղաքի ծայրամասային հատվածում:
Սպասվում է, որ դատարանն այս գործով վճիռը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 5-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործի ընթացքին ուշադրությամբ հետևում են նաև երկու կողմերի հարևանությամբ թռչնաֆաբրիկա ունեցող քաղաքացիները:
Նրանց վրա այս գործով վերջնական որոշումը նույնպես կարող է որոշակի անդրադարձ ունենալ:
Նրանք իրավիճակը մեղմելու համար կոչ են արել հայցվող կողմին հաշվի առնել, որ աքլորը Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկն է համարվում, ու ավելի նրբանկատ լինել այդ հարցում:
11:48 16.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են ՈւկրաինաՈւկրաինան արդեն ստանում է հրթիռներ Patriot համակարգերի համար, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Դրանք արդեն ուղարկվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում Գերմանիայի կողմից, և բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարը», – ասել է նա Փենսիլվանիայից Վաշինգտոն ժամանելուն պես։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը Մոսկվային 50-օրյա վերջնագիր տվեց՝ պահանջելով Կիևի հետ […] ...
11:39 16.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:00–ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մրգավան, Մասիս, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Դիմիտրով, Մխչյան, Արաքսավան, Զանգակատուն, Ուրցալանջ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:30 16.07.2025
Արագածոտնի մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Դախխան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․Արագածավան) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվում են սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնել դրանց լվացման, մաքրման […] ...
11:21 16.07.2025
Ղրղզստանում 4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանի հյուսիսում գտնվող Թալասի շրջանում, հայտնում է հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղրղզստանում ՝ Կալբա գյուղից 3 կիլոմետր հարավ-արևելք և Թալասի շրջկենտրոնից 19 կիլոմետր հեռավորության վրա։ Ղրղզստանի Հանրապետության բնակավայրերում երկրաշարժի ուժգնությունը եղել է. Կալբա, Աթայ Օգոնբաևա, Կարա-Սուու, Կոկ-Քաշաթ գյուղերում՝ 3,5 բալ, Կոզուչակ, Ժոն-Արիկ, Կըզըլ-Տուու, […] ...
11:10 16.07.2025
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:02 16.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․90 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...