Հայաստանում սուր իշեմիկ կաթվածը հաջողությամբ բուժվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Հայաստանում սուր իշեմիկ կաթվածը հաջողությամբ բուժվում է

21:47 05.07.2019

Հայաստանում անցկացվող 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում այսօր տեղի է ունեցել նյարդաբանական գիտաժողով: Աշխարհի հայտնի բժշկական կենտրոններից Հայաստան եկած նյարդաբանները երկօրյա գիտաժողովի ընթացքում խոսել են գլխուղեղի սուր կաթվածի բուժման ժամանակակից մեթոդների մասին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանները պատմել են, որ փետրվարից Հայաստանում կաթվածի բուժումը պետության ֆինանսավորմամբ է կատարվում, և արագ հոսպիտալացման դեպքում հնարավոր է հասնել բուժման առավելագույն արդյունքի: Ժամանակակից լավագույն դեղամիջոցներով և ստենտներով արյան մակարդուկը՝ թրոմբը, որը խցանվել է երակում և կարող է հանգեցնել ուղեղի մի քանի միլիոն բջիջների մահվան, կա՛մ քայքայվում է, կա՛մ հեռացվում: Հիվանդը հենց այդ պահին զգում է տարբերությունը, սկսում է շարժել մինչ այդ թուլացած ձեռքը կամ ոտքը: Սուր կաթվածը փետրվարից բուժվում է պետական ֆինանսավորմամբ: Խոսքը մի քանի միլիոն դրամ արժեքով բուժման մասին է:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում Նունե Եղիազարյանի վստահեցմամբ՝ 4 ամսվա ընթացքում լավ արդյունքներ են գրանցել: Գործում է  թեժ գիծ՝ կաթվածով հիվանդներին օգնելու համար:

Այս հաջողությունները գնահատում են նաև արտասահանում աշխատող հայ նյարդաբանները: Հայաստանի մասնագետները նույնքան պրոֆեսիոնալ են, որքան Ամերիկայում աշխատող ցանկացած նյարդաբան, ասում են նրանք:

200 հիվանդ Հայաստանում այժմ միջազգային մասնագետների հսկողության տակ է՝ սուր  կաթված ախտորոշմամբ: Հիվանդներն ընտրվել են այն սկզբունքով, թե որքան արագ են հոսպիտալացվել, և ըստ այդմ ՝որքան արդյունավետ կարող է լինել բուժման նոր մեթոդը:

Գլխուղեղի կաթվածի վիճակագրությունը համարյա անփոփոխ է՝ Հայաստանում մեկ տարվա ընթացքում միջին ցուցանիշով յուրաքանչյուր 1000  բնակչից կաթված է ստանում է 3-4-ը, ու թեև ընդունված է կարծել, թե կաթվածը 60-ն անց մարդկանց հիվանդություն է, վերջին տարիներին բժիշկները մտահոգիչ միտում են նկատում՝ գլխուղեղի կաթվածը երիտասարդանում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

20:28 20.06.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

20:24 20.06.2025

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

20:13 20.06.2025

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...

SHANTNEWS

20:00 20.06.2025

SHANTNEWS

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

19:54 20.06.2025

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում

19:50 20.06.2025

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...

BACK_TO_TOP