22:18 07.07.2019
Բարձրակրունկ կոշիկների չարաշահումը, ինչպես նաև օրվա ընթացքում հաճախակի անցում կատարելը բարձրակրունկից «կեդերի», կարող է հանգեցնել անոթային վնասվածքների, զգուշացնում է Մոսկվայի սպորտային բժշկության դեպարտամենտի գլխավոր մասնագետ Զուրաբ Օրջոնիկիձեն:
«Ոտնաթաթի հարմարավետությամբ է պայմանավորված հենաշարժողական ապարատի, անոթների, ներքին օրգանների առողջությունը: Հարկ է նկատել, որ բացարձակ անվտանգ ու հարմարավետ կոշիկ գոյություն չունի: Ցանկալի է փոխել կոշիները, հաճախակի անել ոտքերի մարզանքներ, հնարավորության դեպքում բոկոտն քայլել անվտանգ մակերեսների վրա»,-խորհուրդ է տվել բժիշկը:
Կոշիկ ընտրելիս բժիշկը խորհուրդ է տալիս խուսափել կոշտ հետնամասով, նեղ, սուր քթով, բարձր պլատֆորմով կոշիկներից, տափակ «բալետկաներից»:
Նեղ, սուր քթով կոշիկները կարող են ձևափոխել ոտնաթաթը, կարող են երակներում առաջացնել դժվարանցանելիություն, իսկ «բալետկաները» ճնշում են ոտնաթաթը։
Բժիշկը խորհուրդ է տալիս ընտրել այնպիսի կոշիկ, որ ոտքի մատները հավասար ու առանց դժվարության տեղավորված լինեն, իսկ տակացուն ճկուն լինի:
Սպորտային կոշիկը, բժշկի կարծիքով, հարմարավետ է և առողջարար, սակայն եթե օրվա ընթացքում հաճախակի փոխեք սպորտայինն ու հագնեք բարձրակրունկ՝ այդպիսի սթրեսն օրգանիզմի համար բավականին ծանր կարող է լինել: Այն հավասար է միջին ծանրության վնասվածքի, ասել է Օրջոնիկիձեն:
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...