21:59 17.07.2019
Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծննդյան օրն է: Հոբելյանական տարի է, քանի որ Մերկելը նշում է իր 65-ամյակը: Սակայն նշենք, որ վերջին շրջանում միջազգային հանրությանը մտահոգում է կանցլերի առողջական վիճակը: Գերմանիայի ղեկավարն արդեն երեք անգամ պաշտոնական հանդիպումների ժամանակ ցնցումների մեջ է ընկնում:
Հուլիսի 10-ին հերթական պաշտոնական հանդիպման ժամանակ Մերկելը կրկին ցնցումների մեջ է ընկել և այդ պահին նկատելի էր, որ կանցլերը շշուկով ինչ որ բան էր ասում, որը հետագայում մասնագետները վերլուծեցին և նշեցին, որ այդ պահին Մերկելն արտաբերել է «Ich schaffe das» արտահայտությունը, որը թարգմանաբար նշանակում է «Ես կարող եմ հաղթահարել»:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Անգելա Մերկելը ցնցումների մեջ է ընկել հուլիսի 18-ին: Այդ ժամանակ նա ընդունում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և կանցլերի նստավայրում լսում էին երկու երկրների հիմները: Կատարվածից ժամեր անց տեղեկացրին, որ կանցլերն, ուղղակի, ջրազրկված է: Դրսում էլ կիզիչ արև է եղել, ինքնազգացողությունը դրանից է վատացել, մի քանի բաժակ ջուր խմելուց հետո լավացել է:
9 օր անց Մերկելը կրկին ցնցումների մեջ է: Գերմանիայի նախագահական նստավայրում է նա ներկայացնում է արդարադատության նոր նախարարին: Այս անգամ արդեն ինքնազգացողության վատացումը չէր կարելի վերագրել վատ եղանակին։ Կանցլերի գրասենյակից տեղեկացնում են, որ ապաքինվում է և բուժումը դեռ ավարտված չէ:
«Բայց առաջընթաց կա»,- վստահեցրել է անձամբ Մերկելը և հավելել, որ այդ ամենը մի որոշ ժամանակ իր հետ է լինելու և նա ստիպված դիմանալու է:
Մերկելը, երբ երրորդ անգամ վատացավ, այս անգամ ոչ մի արձագանք չեղավ: Կանցլերն ուղղակի նշեց, որ նա շատ լավ է զգում իրեն:
Հաջորդ պաշտոնական հանդիպումների ու ընդունելությունների ժամանակ հիմների լսելու արարողությանը Անգելա Մերկելը նստած է եղել: Ըստ կարգի՝ հիմները նստած չեն լսում, դա դեմ է պաշտոնական արարողակարգին:
Դեռևս պաշտոնական արձագանք չկա այն մասին, թե, ի վերջո, ինչ է կատարվում Գերմանիայի կանցլերի հետ, բայց բժիշկներն արդեն մեկնաբանել են, թե ինչ կարող է լինել կանցլերի մոտ: Բժիշկների կարծիքով՝ Մերկելի մոտ թրեմոր է՝ նյարդային հիվանդություն, որի հետևանքով ձեռքերը և մարմինը ցնցումների մեջ են ընկնում: Այդ հիվանդությունն առանձին դեպքերում կարող է հանգեցնել Պարկինսոնի հիվանդության կամ ցրված սկլերոզի:
Նեյրոլոգիայի և նեյրոֆիզիոլոգիական ինստիտուտի բժիշկ Ուվե Յանկեն կարծում է, որ Մերկելի մոտ այնքան էլ վատ հիվանդության նախանշաններ չեն: Նա այն եզրակացության է եկել, որ Մերկելի մոտ օրթոստատիկ թրեմոր է: Այսինքն՝ ցնցումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մարդնանշարժ կանգնած է.
«Հենց մարդը սկսում է շարժվել, քայլել, ապա ցնցումները միանգամից անցնում են»,- ասել է Ուվե Յանկեն:
Թրեմորից ամբողջությամբ ազատվել հնարավոր չէ, բայց դեղերով հնարավոր է խուսափել ցնցումներից և կարգավորել մկանային համակարգը:
Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուի հետ
Դանիայի նոր վարչապետ Մետտե Ֆրեդերիքսոնի հետ
Այս ամենի ֆոնին Բունդեսթագի ընդդիմարդիր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորներից մեկը դավադրությունների տեսություններին է մատնվել և նշել է, որ կանցլերի մոտ, հավանաբար, լուրջ խնդիր է, որը նույնիսկ կապված է ալկոհոլիզմի հետ:
«Կանցլերը պետք է ստուգվի և հանրայնացնի իր առողջական խնդիրը, քանի որ նրա առողջության խնդիրը ոչ միայն իրեն է վերաբերում, այլև ամբողջ Գերմանիային»,- ասել է պատգամավոր Պյոտր Բիստրոնը:
Մերկելի առողջական վիճակի մասին նաև հարցում են հասցրել անցկացնել, և Գերմանիայի քաղաքացիների 59 տոկոսը կարծում է, որ Մերկելի առողջական վիճակն անձնական խնդիր է:
Ի՞նչ կլինի, եթե Մերկելը հրաժարական տա
Մերկելից հետո կանցլերի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի վիցե կանցլեր Օլաֆ Շոլցը, որ Սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է:
Այնուհետև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոալիցիաների ղեկավարների հետ խորհրդակցություններ պետք է անցկացնի, որոնց արդյունքում պետք է որոշեն կանցլերի թեկնածու, որը ներկայացնելու են Բունդեսթագում քվեարկության:
Եթե թեկնածուն չի կարողանում մեծամասնության վստահության քվեն ստանալ, ապա նույն գործընթացը տեղի է ունենում երկու շաբաթ անց՝ նույն կամ ուրիշ թեկնածուի հետ:
Նշենք, որ ավելի վաղ Անգելա Մերկելն արդեն հայտնել էր, որ պատրաստվում է կանցլերի պաշտոնում մնալ մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2021 թվականը:
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:47 08.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...