19:31 17.07.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանն առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս պահման պայմանների հետ կապված դժգոհություն կամ բողոք չի ներկայացրել, նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի արձանագրվել:
Այցի ընթացքում Պաշտպանը քննարկել է Յուրիկ Բրոյանի նկատմամբ բժշկական անմիջական հսկողության և բժշկական գաղտնիքի երաշխավորման հետ կապված հարցերը:
Առանձնազրույցի ընթացքում, ինչպես նաև Ռազմական ոստիկանության պարզաբանումներից պարզվել է, որ Յուրիկ Բրոյանին իր հետ բերած դեղորայքը չի տրամադրվել այն պատճառով, որ բացակայել է բժշկական համապատասխան ցուցումը։ Այս տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը կապվել է զինծառայողի մոր հետ։ Նրան ներկայացվել է իրավիճակը, և մայրը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի նշանակման բժշկական ցուցումը ներկայացնել Ռազմական ոստիկանություն։
Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ՊՆ ռազմաբժշկական վարչությունը տեղեկացրել է, որ Յուրիկ Բրոյանին տրամադրվել է ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն անցնելու ուղեգիր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի կապ պահպանել Ռազմական ոստիկանության, Յուրիկ Բրոյանի փաստաբանի և նրա մոր հետ։
Այս հայտարարությամբ հարկ ենք համարում հատուկ նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը զինապարտ քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից կարևոր է համարում պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակված կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել այս ոլորտում առաջ եկող բոլոր խնդիրները, ինչպես նաև բացառել այն քաղաքացիների զորակոչը, որոնց առողջական խնդիրներն անհամատեղելի են զինվորական ծառայության հետ:
Պաշտպանը Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել է նաև 5-րդ կայազորային կարգապահական վաշտ, ընդունիչ-բաշխիչ բաժանմունք և կայազորային կարգապահական մեկուսարան, առանձնազրույց ունեցել զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց պահման պայմանները։
Ուսումնասիրվել են Ռազմական ոստիկանություն ընդունվող և այդտեղ գտնվող զինծառայողների առողջական վիճակի ու նրանց բուժօգնության վերաբերյալ մատյանները, արված գրառումները։ Արձանագրված բոլոր նկատառումները տեղում քննարկվել են Ռազմական ոստիկանության հետ։
20:15 04.07.2025
Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ ՈւիմբլդոնԼեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...
20:07 04.07.2025
Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...
19:54 04.07.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...
19:47 04.07.2025
Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էրՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...