Էլցանցի հետ պայմանագիր չկնքած բաժանորդները կհոսանքազրկվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Էլցանցի հետ պայմանագիր չկնքած բաժանորդները կհոսանքազրկվեն

19:56 18.07.2019

ՀԷՑ-ում բաժանորդների հետ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը հուլիսի 1-ին էր, բայց Շիրակի մարզում գործընթացը սահմանված ժամկետում լիարժեք ավարտված չէ: Խանգարում են հիմնականում բնակիչ-բաժանորդների փաստաթղթային անհամապատասխանություններն ու դրանք ներկայացնելու ուշացումները:Մարզում մոտ 30 հազար բաժանորդ ընկերության հետ պայմանագիր չի կնքել, ստիպված գնացել են պայմանագրերի կնքման ժամկետների երկարաձգման, որի ավարտը օգոստոսի 12-ն է: Այս ժամկետում էլ փաստաթղթերը  չներկայացնելու դեպքում էլցանցը կսկսի տվյալ բաժանորդներին հոսանքազրկել։«Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը» բաժանորդների հետ նոր պայմանագրերի կնքումը սկսել էր երկու տարի առաջ: Այն իրավական փաստաթուղթն է, որով կարգավորվում են բաժանորդ-մատակարար հարաբերություններն ու պարտականությունները: Պայմանագրեր մարզի 30 հազար բաժանորդներ երկու տարի անց դեռ չեն կնքել: Հիմնական պատճառը, որ բերում են բնակիչները՝ փաստաթղթերի ձեռքբերման դժվարություններն են:«Ավտոտնակների, շինությունների վրա կառուցված ինչ-որ կացարաններ են, որոնք չունեն հաշվառում, տնակներ կան, որոնք հաշվառում ունեն, բայց ուրիշ մարդիկ են բնակվում և իրենց անունով տեղեկանքներ չեն կարող ներկայացնել»,- պարզաբանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի իրացման գծով փոխտնօրեն Սեյրան Յայլոյանը։Դարձյալ խնդրահարույցը տնակային թաղամասերն են: Դրանցում ապրողների, ինչպես նաև բնակեցված տնակների թվի մասին քաղաքապետարանի և էլցանցի տվյալները չեն համապատասխանում: Էլցանցի բազայում է 3700 տնակային հասցե: Շատ ընտանիքների բնակության վայրի ու գրանցման մասին տեղեկանքներ չեն տրվում։«Մենք այսօր ունենք քաղաքում 3700-ի կարգի տնակային սպառողներ, որոնք հոսանք են էս պահին օգտագործում, իսկ քաղաքապետարանով էդ թիվը մոտ 2800-2850 է, այսինքն՝ կան մեծ թվով մարդիկ, որոնք տեղեկանք են ներկայացրել քաղաքապետարան, որ իրենց տնակները բնակարան ստանալուց հետո քանդված են, բայց իրականում այդ տնակները գոյություն ունեն և մեր մոտ էդ մարդիկ սպառողներ են»,- տվյալների անհամապատասխանության մասին է բարձրաձայնում Սեյրան Յայլոյանը։Բնակարանի, աղբի և կոմունալ այլ ծառայությունների դիմաց քաղաքացիների կուտակած պարտքերը ևս պատճառ են տեղեկանքներ տրամադրելը մերժելու համար: Քաղաքապետարանում պահանջում են ամբողջությամբ վճարել ունեցած պարտքերը:«Քանի որ տեղեկանքները ժամանակավոր են տրվում, մենք պայմանագրերը կնքում ենք մեկ տարի ժամկետով, դրա համար էլ խուսափում են, թե ամեն տարի հո մենք չենք գնալու տեղեկանք վերցնենք, դա էլ է իրենց համար հանդիսանում դժվարություն»,- ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի իրացման  բաժնի ճարտարագետ Սիրանույշ Սամվելյանը։Կանաչ գոտիներում առանց թույլտվության կառուցված տներն ու տեղադրված տնակները, ինչպես նաև կրպակների ու առևտրի տաղավարների, այսպես ասած, հանրային բաժանորդների խնդիրներն էլ այլ բնույթի են: Կանաչ գոտիներում ապրողներն առանց սեփականության վկայականի են, իսկ սպասարկման օբյեկտները՝ առանց վարձակալության պայմանագրերի: Նման դեպքերում էլցանցը նրանց հետ պայմանագիր կնքելու իրավունք չունի: Երկու տարվա մեջ ընկերությունը բոլոր բաժանորդներին փաստաթղթերը կարգավորելու հնարավորություն տվել էր, մի քանի անգամ երկարաձգել ժամկետները: Էլցանցը ևս մեկ հնարավորություն է տալիս՝ նշելով, որ  այս անգամ վերջին երկարաձգումն է լինելու : «Բոլոր այն սպառողները, որոնք մինչև օգոստոսի 10-12-ը պայմանագրեր չեն ունենա, մենք բոլորին անխտիր հոսանքազրկելու ենք, այսինքն՝ առանց պայմանագրի մենք իրավունք չունենք որևէ մեկին հոսանք մատակարարելու»,- նախազգուշացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի իրացման գծով փոխտնօրենը։Մինչև օգոստոսի 12-ը պայմանագրերի կնքման աշխատանքները հասցնելու համար մատակարարն ինքն է արդեն հարմարվում բաժանորդներին: Նրանք կարող են փաստաթղթերով գնալ թաղամասային սպասարկող տեղամաս:

Մյուս տարբերակն էլ կա՝ էլցանցի աշխատողները կարող են այցելել բնակարաններ ու տեղում կնքել պայմանագրեր: Վերջնաժամկետից հետո մատակարարը նշում է՝ զիջումներ չեն լինելու, խիստ մոտեցումը բոլոր անպարտաճանաչ բաժանորդների հանդեպ կլինի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP