Փաստաբանները պնդում են, որ ռուս զինվորականին սպանողը Սերգեյ Խոջայանը չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

Փաստաբանները պնդում են, որ ռուս զինվորականին սպանողը Սերգեյ Խոջայանը չէ

15:35 19.07.2019

«Հայրապետյան երկու եղբայրները՝ Հրանտը և Համլետը, Խոջայան Սերգեյը, Սահակյան Սահակը, Մարկոսյանը, Ստեփանյանը, Աղայանը, Հայրապետյանը, Հակոբյանը, Մանուկյանը և Եղիազարյանը: Բոլորը գտնվում են կալանքի տակ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակներում մեղադրվող կողմի փաստաբան Կարեն Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ 24-ամյա նախկին հատուկ ջոկատային Նիկիտա Բելյանկինը սպանվել է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում, հունիսի 1-ի գիշերը։ Նա «ԲիրՀաուս» բարի մոտ ականատես է եղել երկու խմբերի միջև կռվի, երբ ընկերուհու հետ զբոսնելիս է եղել: Նիկիտան որոշել է միջամտել և գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, որից հետո նրան դանակով հարվածել են: Հարվածը եղել է սրտի հատվածում: Նիկիտան վազել է 20 մետր և ընկել։ Մահացել է ընկերուհու գրկում:

Փաստաբաններն այսօր պնդել են, որ հետախուզման մեջ է ոչ թե Սերգեյ Խոջայանը, այլ Համլետ Հայրապետյանը: Կարեն Ներսիսյանն ասել է, որ իրենք հարազատների միջոցով կապ են հաստատել Հայրապետյանի հետ, ով ասել է, որ պատրաստ է հանձնվել, բայց պայմանով, որ մյուսներն ազատ արձակվեն: Քանի որ ՌԴ իրավապահները չեն վստահեցրել, որ ազատ կարձակեն մյուսներին, Հայրապետյանը խուսափում է հանձնվելուց:

Ի դեպ, ՌԴ-ից ժամանած հայ փաստաբաններն ասել են, որ Հայրապետյանն ընդունում է իր մեղքը: Նիկիտա Բելյանկինին նա հարվածել է այն բանից հետո, երբ երեք վնասվածք է ստացել ռուս զինվորականի կողմից: Փաստաբանները պնդում են, որ ՌԴ-ում չեն ցանկանում անաչառ քննություն կատարել: Կա նաև ազգայնական քարոզի խնդիր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:41 17.07.2025

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ ​​​ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

14:27 17.07.2025

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...

Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ Կոբախիձե

14:17 17.07.2025

Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքական վերջնագիր է անվանել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված նամակը, որով նրանք կոչ էին անում օգոստոսի վերջին կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև բանտից ազատ արձակել ընդդիմության մի շարք առաջնորդների։ Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը։ «Մենք […] ...

Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

14:07 17.07.2025

Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Տ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս- /Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 18-ից ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։ ...

Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերը

13:59 17.07.2025

Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերը

ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի […] ...

66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

13:51 17.07.2025

66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...

BACK_TO_TOP