Ամասիայում բացվեց բրդի վերամշակման գործարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Ամասիայում բացվեց բրդի վերամշակման գործարան

22:36 19.07.2019

Շիրակի մարզի Ամասիա համայնքում այսօր բացվեց բրդի վերամշակման գործարան: Ծրագրի մեկնարկը տրվել էր 1 տարի առաջ  Եվրամիության, Հայաստանի կառավարության, «Մարդը կարիքի մեջ» և «Կանանց զարգացման ռեսուրս» ՀԿ-ների համաֆինանսավորմամբ։Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 550 հազար եվրո է: Գործարանը կունենա տարեկան  մինչև 25 տոննա բուրդ վերամշակելու հնարավորություն, իսկ արտադրանքը հիմնականում իրացվելու է տեղական շուկայում: Ամասիայի տարածաշրջանում դեռ խորհրդային տարիներից գյուղատնտեսության տարածված ճյուղերից մեկն է համարվում ոչխարաբուծությունը: Այժմ էլ ապահովում է հանրապետության բրդի պահանջարկի մեծ մասը։Լեռնային բնակավայրերում այսօր էլ մանր եղջերավորներ պահող տնտեսություններ ու ֆերմերներ շատ կան: Մոտ մեկ տարի է՝  տարածաշրջան են բերվել նոր ցեղատեսակի ոչխարներ, որոնց խաչասերումից ստանալու են բարձրորակ բուրդ։Բրդի իրացման խնդիր Ամասիայի տնտեսությունները միշտ են ունեցել, մի մասը կարողացել են վաճառել, մնացածը չեն իրացրել, ինչի պատճառով ստիպված թափել են: Տարածաշրջանում ոչխարաբուծության հարուստ ավանդույթներն ու եղած հումքի մեծ քանակը  հաշվի առնելով՝ նախատեսվեց Ամասիայում հիմնել բրդի վերամշակման գործարան: Մեկ տարի անց՝  ծրագիրը մտավ աշխատանքային փուլ: Վերամշակման գործարանի վերածվեց Ամասիայի նախկին մարզադպրոցի շենքը, վերանորոգվել է ու հարմարեցվել է պահանջներին։ Տեղադրվել են նոր ու ժամանակակից սարքավորումներ, որոնց միջոցով բուրդն  անցնելու է վերամշակման մի քանի փուլ:  Լվացած, գզած ու պատրաստի հումքը մանելու են ամասիացի կանայք ու աղջիկները: Բացվել է առայժմ 23 աշխատատեղ:

Վերամշակման գործարանում արտադրվելու են մի քանի տեսակի թելեր ու բրդյա կիսաֆաբրիկատներ, արտադրելու են նաև բրդյա գործվածքներ, որոնք իրացվելու են ներքին շուկայում ու կիրառելու են կարպետագործության մեջ։Ամասիայի բրդի վերամշակման գործարանը լինելու է բրդի արժեշղթայի հիմնական բաղկացուցիչը, ամբողջ ծավալով աշխատելու դեպքում գործարանը հնարավորություն կունենա մթերելու ոչ միայն Շիրակի, այլև մյուս մարզերի բարձրորակ բուրդը։ «Բրդի վերամշակման գործարան բացելով՝ նպաստեցինք  հյուսիսային, հեռավոր բնակավայրում նոր աշխատատեղերի ստեղծմանը, կանանց տնտեսական ակտիվացմանն ու Շիրակի մարզում տնտեսական աճին։ Առաջիկա տարիներին մենք Ամասիայում կտեսնենք նաև կարպետագործության, գորգագործության և գործվածքների արտադրության ծավալների ավելացում, այս գործարանը տարածաշրջանի այցեքարտը կդառնա», -ասել է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Առաջիկայում բրդի վերամշակման գործարանում կլինի նաև թելի ներկման արտադրամաս, այստեղ առկա 16 երանգի բրդյա թելերը ներկելու են միայն բնական ներկանյութերով, որոնք էլ կօգտագործեն գործարանին կից բացվող ջուլհակագործական արտադրամասում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP