17:24 20.07.2019
Տարեսկզբից մինչև մայիսի վերջ Գերմանիայից Թուրքիա է արտահանվել 184 միլիոն եվրոյի (207 միլիոն դոլար) սպառազինություն, ինչը կազմում է նույն հատվածում Գերմանիայի արտահանած զենքի 60 տոկոսը։ Այս ցուցանիշով Թուրքիան, բնականաբար, գլխավորում է գերմանական սպառազինության գնորդների ցուցակը։
Սա այն դեպքում, երբ Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո Գերմանիայի իշխանություններն ընդհանրապես արգելել էին զենք արտահանել Թուրքիա։ Պատճառն այն էր, որ Թուրքիայի իշխանությունները կեղծ մեղադրանքով բռնաճնշումներ էին իրականացնում այդ ժամանակ, և գերմանական իշխանությունները չէին կարող թույլ տալ, որ իրենց արտադրած սպառազինությունն օգտագործվի այդ գործում։
Սակայն այս տարվա արտահանումները դեռ 2009 թվականին ստորագրված պայմանագրերի հիման վրա են կատարվել։ Այդ սպառազինության մեծ մասն այն տեխնիկան է, որը գերմանական ընկերությունները Թուրքիա են արտահանել թուրքական նավատորմի համար ռազմանավերի համատեղ արտադրության համար։ Այս մասին Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների հարցմանն ի պատասխան հայտնել են Գերմանիայի տնտեսական հարաբերությունների և էներգետիկայի նախարարությունից։
Այս պատասխանը, սակայն, մեկ այլ դժգոհության առիթ է տվել․ բանն այն է, որ եթե Թուրքիան Գերմանիայի օգնությամբ կառուցում է ռազմանավեր, ապա գերմանական կողմը կիսում է մեղավորությունը, որ Թուրքիան կարող է ռազմական ճնշում գործադրել ԵՄ անդամ Կիպրոսի վրա։
Նախարարության պատասխանից նաև հայտնի է դարձել, որ երկրի իշխանություններն այս տարի փաստացի հրաժարվել են իրենց պատժամիջոցներից։ Պատասխանում նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում Գերմանիան արտոնագրեր է տվել 12,9 միլիոն եվրոյի սպառազինությունը Թուրքիա արտահանելու համար։ Իսկ այս տարվա սկզբից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում այդ արտոնագրերով թույլ է տրվել 23,3 միլիոն եվրոյի արտահանում։
08:48 18.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 18.07.2025
Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համարՃապոնիայի կառավարությունը պլանավորում է արդիականացնել ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-15 ինքնաթիռներից մի քանիսը՝ մոտ 900 կմ հեռահարությամբ JASSM-ER թևավոր հրթիռներ կրելու համար։ «Ասահի» թերթը հաղորդում է, որ սկզբնական գնահատականը կիսով չափ աճել է՝ հասնելով ավելի քան 1 տրիլիոն իենի (ավելի քան 6,7 միլիարդ դոլարի), ինչը կարող է հետաձգել արդիականացված ինքնաթիռի տեղակայումը։ Ինչպես նշում է […] ...
08:30 18.07.2025
Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներինԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...
08:20 18.07.2025
IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոններըՖուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...
08:15 18.07.2025
Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...
08:05 18.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...