Հնդկաստանը ավտոմատ արշավախումբ է ուղարկել Լուսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

Հնդկաստանը ավտոմատ արշավախումբ է ուղարկել Լուսին

21:59 22.07.2019

Հնդկաստանի Տիեզերական Գիտահետազոտական ​​Կազմակերպությունը (ISRO) Լուսին է ուղարկել ավտոմատ արշավախումբ՝ Չանդրայան-2-ը, որն ունի փոքր լուսնային ռոբոտ: Այս մասին տեղեկություն փոխանցում է կազմակերպության կայքը:

Սկզբում նախատեսված էր արշավախումբն ուղարկել հուլիսի 15-ին, սակայն որոշ խնդիրների պատճառով այն հետաձգվեց: Թե կոնկրետ ինչ խնդիրներ էին առաջացել, չհաղորդվեց, այնուամենայնիվ, ըստ զանգվածային լրատվամիջոցների տեղեկության, անսարքությունը գործարկման մեքենայի վառելիքի խցիկում էր եղել:

Այսպիսի ուղևորության նպատակը Հնդկաստանի լուսնային ծրագիրը շարունակելն է, որը սկսվել է 2008-ին՝ Չանդրայան-1 սարքը դեպի Լուսին բաց թողնելով:

Հիշեցնենք, որ այն հասել էր Երկրի արբանյակի ուղեծրին: Ինչ վերաբերում է Չանդրայան-2-ին, ապա այս ծրագիրն ավելի բարդ է և ներառում է լուսնային վայրէջք։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ Կոբախիձե

12:30 18.07.2025

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ Կոբախիձե

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է, ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որն ընթերցել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խորը վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ Համաշխարհային պատերազմի կուսակցությունն անում է ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ […] ...

42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

12:22 18.07.2025

42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

12:12 18.07.2025

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

12:05 18.07.2025

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […] ...

SHANTNEWS

12:00 18.07.2025

SHANTNEWS

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

11:53 18.07.2025

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...

BACK_TO_TOP