Ոստիկանությունը բռնել է երիտասարդին, որը բանկային քարտերի գողացված տվյալներով թանկարժեք տեխնիկա է գնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

Ոստիկանությունը բռնել է երիտասարդին, որը բանկային քարտերի գողացված տվյալներով թանկարժեք տեխնիկա է գնել

20:00 22.07.2019

Կիբերոստիկանությունը ձերբակալել է Չերկասի 30-ամյա բնակչին, որը օգտագործել էր բանկային քարտերի գողացված տվյալները՝ արտասահմանում թանկարժեք սարքավորումներ գնելու և Ուկրաինայում վերավաճառելու նպատակով:

Երիտասարդը բանկային քարտերի տվյալները գնել է հաքերային փակ ֆորումների ժամանակ: Այնուհետև այդ տվյալներն օգտագործել է օտարերկրյա խոշոր առցանց կայքերում գնումներ կատարելիս:

Կասկածյալի բնակարանը խուզարկելիս իրավապաշտպանները գտել են բազմաթիվ սարքավորումներ, համակարգիչներ և փաստաթղթերի պատճեններ այն մարդկանց անուններով, որոնց անունից իրականացվել են առաքումները:

Հետաքննությունը պարզել է, որ հանցագործն այդ ամբողջ ընթացքում  մեկ փոստային բաժանմունքում ստացել է մոտ 200 ծանրոց: Ի դեպ, հանցագործի զոհերի թվում եղել են ոչ միայն ուկրաինացիներ: Եվ հիմա կիբերոստիկանությունը հարցումներ է անում տարբեր երկրներում բոլոր տուժածներին և վնասի հստակ չափը պարզելու համար:

Երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «համակարգչի, ավտոմատացված համակարգերի, համակարգչային ցանցերի կամ հեռահաղորդակցության ցանցերի չարտոնված միջամտության» հոդվածով:

Այս հոդվածի առավելագույն տույժը մինչև 2 տարի ազատազրկումն է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ Կոբախիձե

12:30 18.07.2025

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ Կոբախիձե

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է, ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որն ընթերցել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խորը վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ Համաշխարհային պատերազմի կուսակցությունն անում է ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ […] ...

42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

12:22 18.07.2025

42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

12:12 18.07.2025

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

12:05 18.07.2025

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […] ...

SHANTNEWS

12:00 18.07.2025

SHANTNEWS

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

11:53 18.07.2025

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...

BACK_TO_TOP