18:40 22.07.2019
Հանրապետությունում, օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հայտարարված է հրդեհավտանգ իրավիճակ: Սա հատկապես վերաբերում է անտառածածկ տարածքներին: Շիրակի մարզի անտառներում, որոնք 2000 հեկտար են կազմում, հսկողությունը խստացվել է: Անտառների այն հատվածներում, որոնք մոտ են բնակավայրերին, հրդեհի վտանգն առավել մեծ է: Շոգ եղանակին գումարվում են հովեկների թողած խորովածի կրակի հետքերը: Նույն այս պատճառներով գրեթե ամեն տարի հրդեհվում է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող անտառատարածքը:
«Կրակ չվառել»… Այսպիսի գրությամբ պաստառներ փակցված են Շիրակի մարզի անտառային բոլոր տարածքների մուտքերի մոտ: Զգուշացումը բոլոր նրանց համար է, որոնք մտնում են անտառ՝ շոգից պաշտպանվելու: Հրդեհավտանգ իրավիճակ ամեն տարի համարվում է հուլիսի 20-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը, երբ ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը: Անտառներում բուսածածկույթը չորացել է ու փոքրիկ կայծն անգամ կարող է հրդեհի պատճառ դառնալ:
«Ծխախոտ են գցում, հովեկներն են հանգստանում: Նաև հրդեհը բնակավայրերից է անտառ հասնում: Հացահատիկի դաշտերը քաղելուց հետո այրում են, հրդեհը գալիս հասնում է անտառ: Այս տարի նախատեսել ենք հակահրդեհային շերտի հիմնում, բայց ֆինանսավորում պետք է լինի, որ կարողանանք սկսել: Հակահրդեհային շերտը՝ փոսեր են, որտեղ լցվում է այլ նյութ, առանց բուսածածկույթի: Որոշակի լայնություն ունեն, ինչը թույլ չի տալիս, որ կրակը մի տեղից մյուսն անցնի: Անտառների շուրջը ժամանակին եղել են նման շերտեր»,- SHANTNEWS-ին ասել է «Հայանտառ» ՊՈԱԿ Գյումրու անտառտնտեսության տնօրենի տեղակալ Մկրտիչ Ալեքսանյանը:
Հատուկ ակոսները պաշտպանել են, որ անտառներում հրդեհները չտարածվեն: 30 տարուց ավելի Շիրակի մարզի անտառներում նման շերտ ստեղծելու ցանկություն ունեն, բայց ֆինանսավորում դրա համար չի հատկացվում: Փոխարենը հիմա պահակային հսկողությունն են խստացրել: Անտառապահների հերթապահության ժամն է ավելացել ու, ըստ էության, անտառապահ են դարձել Գյումրու անտառտնտեսության բոլոր աշխատակիցները:
Իսկ ծառահատումներից Շիրակի մարզի անտառները գրեթե ապահովագրված են: Անտառտնտեսության աշխատակիցները կեսկատակ նշում են, թե իրենց բախտը բերել է՝ մեծ ու հաստաբուն ծառեր, հետևաբար և ծառահատողներ, Շիրակի անտառներում չկան: Սոճու ճյուղերի հատման վերջին դեպքը՝ գյուղապետարանի տոնածառը զարդարելու համար, 2 տարի առաջ է եղել: Ծառահատման դեմ պայքարը տարին 12 ամիս է, իսկ հրդեհների կանխարգելման համար զգոն լինել արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է մինչև հուլիսի վերջ, երբ կանխատեսվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Իսկ Գյումրու անտառատարածքում դեռ վերականգնվում են 2 տարի առաջ տեղի ունեցած հրդեհից տուժած ծառերը:
17:22 26.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...
17:14 26.06.2025
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԳործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...
17:08 26.06.2025
Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...
16:57 26.06.2025
Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
16:50 26.06.2025
Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետՀայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...