22:05 22.07.2019
48-ամյա տղամարդը, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, խանդից դրդված, ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 33-ամյա նախկին կնոջը՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք, ինչի համար դատապարտվել է, հայտնում է Փաստինֆոն։
Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտ ամսին, Սիսիան քաղաքում։ Ըստ տղամարդու նախաքննական ցուցմունքի՝ իրենց բաժանման պատճառը սոցիալական է եղել, և բաժանումից հետո մշտապես տարաձայնություններ են ունեցել։
Մի օր էլ, երբ զանգահարել է կնոջը, նա անջատել է: Կրկին զանգահարել է և տեսել է, որ իր համարը գցել է սև ցուցակ: 25 րոպե հետո ստացվել է կապ հաստատել կնոջ հետ, և հեռախոսազրույցի ընթացքում նրանք վիճել են: Տղամարդը հարցրել է, թե նա երբևիցե գնացե՞լ է իրենց երեխայի գերեզման (վաղաժամ ծննդաբերության պատճառով երեխան մահացել է)։
Կինը պատասխանել է՝ ասելով «իր երեխայի», այլ ոչ թե «իրենց»:
Ասել է նաև, որ երեխան իրենը չէր, այլ Սիսիանի մեկ այլ բնակչինը: Մտածելով, որ այդքան ժամանակ խաբված է եղել և դրանից զայրացած՝ տղամարդը շտապել է կնոջ տուն, ձեռքի «ուգոլնիկով» անկանոն մի քանի անգամ խփել է կնոջ գլխին, վերցրել նրա բջջային հեռախոսը, որ ոչ մի տեղ չզանգի, և դուրս եկել սենյակից: Նստել է ավտոմեքենան և շարժվել Երևան: Ճանապարհին հեռախոսը և մետաղական սարքը նետել է դուրս: Հաջորդ օրը զղջալով կատարածի համար՝ գնացել է քրեական հետախուզության գլխավոր վարչություն և հանձնվել:
Կատարած արարքի համար տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ինչում նա իրեն ամբողջովին մեղավոր է ճանաչել։ Ասել է, որ պատրաստ է աջակցել քննությանը և հայտնել է, որ հարվածել է 7 կամ 8 անգամ: Վերջին հարվածից նա թուլացած ընկել է գետնին, ինչից հետո չի հարվածել: Տղամարդը հայտնել է նաև, որ կնոջը սպանելու ցանկություն չի ունեցել, ուղղակի ցանկացել է նրան ֆիզիկական ցավ պատճառել։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, վճռել է տղամարդուն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում` 5 տարի 3 ամիս ժամկետով:
Միաժամանակ որոշում է կայացվել մասնակի բավարարել տուժող կնոջ կողմից ներկայացված քաղաքացիական հայցը և հօգուտ տուժողի` բռնագանձել 550.394 ՀՀ դրամ՝ որպես բուժման հետ կապված անհրաժեշտ ծախսերի հատուցում:
17:22 26.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...
17:14 26.06.2025
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԳործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...
16:57 26.06.2025
Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
16:50 26.06.2025
Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետՀայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...
16:44 26.06.2025
Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասինԳերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը սուր քննադատության է ենթարկել Լերոյ Սանեին «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ն: «Սանեի քայլը ցույց տվեց նրա բնավորությունը: «Բավարիան» պետք է ուրախ լինի, որ նա հեռացավ: Լերոյը որևէ միջազգային տիտղոս չի նվաճելու «Գալաթասարայի» հետ: Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական: Թուրքիայում Սանեն […] ...