22:58 23.07.2019
Ամասիայի շենքերից մեկում տեղի ունեցած հերթական փլուզումից հետո վթարայինում ապրող 12 ընտանիքի անվտանգության, հետագա բնակության խնդիրը նորից հայտնվեց օրակարգում: Մեկ շաբաթ առաջ էր, որ քառահարկ շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկի լոգասենյակի բետոնե կառուցատարրերը փլուզվեցին և հայտնվեցին առաջին հարկում, որտեղ, բարեբախտաբար, ապրողներ չկան: Շենքն ունի 32 բնակարան, որից 20-ում վաղուց չեն բնակվում:
Երկրորդ հարկի այն բնակարանն է, որտեղ տեղի էր ունեցել փլուզումը: Մեկ շաբաթ անց տան լոգասենյակն անվտանգության ժապավեններով փակ է, իսկ չուգունե վաննան՝ ննջարանում: Տանն ազատ քայլել, տեղաշարժվել չեն կարող, վախենում են՝ հատակը սկսել է շարժվել, պատերի ճաքերն էլ օր օրի ավելանում են ու լայնանում:
«Լրիվ պեռեգառոտկեն կախված է, երրորդ հարկի պանելը իջած է ցած, ամեն օր ծեփոնները կթափվի ցած»,- իր տան վիճակն է նկարագրել վթարային շենքի բնակչուհի Լուսինե Բարսեղյանը։
1965 թվականին բոլորին հայտնի Խրուշչովյան նախագծով կառուցված շենքում քարաթափումներն ու փլուզումները վերջին 10 տարիներին ավելի են հաճախացել։
Շենքի հիմքերը խարխլել են նկուղներ լցվող կոյուղաջրերը: Սա էլ տարիներով չլուծված խնդիրներից է: Անվտանգ չեն նաև շքամուտքերը, աստիճանահարթակների ամրանները բետոնե ծածկից առանձնացել են:
«Շենքը ուղղահայաց է իջնում, ճաքում է, շենքը տրաքում է, ոչ թե մի կողքի է թեքվում, այլ տրաքում է»,- փլուզվող շենքի խնդիրն է նկարագրել Վոլոդյա Դավթյանը:
Քառահարկ շենքի 32 բնակարանից 20-ը վաղուց է դատարկվել:Բնակիչները հեռացել են իրենց տներից, ոմանք վարձով են ապրում Ամասիայում, ընտանիքներ կան, որ այլ բնակավայրեր են տեղափոխվել: Խրուշչովյան շենքը, հնաբնակների խոսքերով, դեռ 60-ականներին են անորակ կառուցել:
Բնակության համար ոչ պիտանի շենքում մնացել է 12 ընտանիք․ ասում են՝ եթե գնալու տեղ ունենային, իրենք էլ չէին մնա:
2017 թվականին տրված սեյսմիկ եզրակացությամբ՝ շենքը 3-րդ աստիճանի վթարայնության է, իսկ շենքում ուսումնասիրություններ մի քանի անգամ են եղել, բայց այդպես էլ բնակելիի վթարայնության աստիճանը չի փոխվել՝ բանավոր ասել են, թե բնակության ենթակա շենք չէ:
Հերթական փլուզումից հետո բնակիչները նորից դիմում են հասցեագրել մարզպետարան, կառավարություն: Այդպիսի նամակներ ու դիմումներ տասնյակներով ունեն: Այս տարիների ընթացքում Ամասիայի համայնքապետարանը վթարայինում ապրող ընտանիքների բնակության հարցի լուծման տարբերակներ առաջարկել է։
Հիմա էլ նույնն են ներկայացնում․ տարբերակներից են՝ դրամական փոխհատուցում, կամ 2000-ականներին սկսված շենքի կառաւցումն ավարտել ու տալ բնակիչներին: Համայնքում խիստ վթարային շենքից բնակիչների տարհանումը նշում են ՝ հրատապ է: «Անընդհատ ցնցումներ տեղի կունենան, թեկուզ որ կքելենք, ամբողջ շենքը դղրդա գը»,- հավաստիացրել է բնակիչներից Սարգիս Յավրումյանը:
Համայնքապետարանը նախատեսում է այս ընթացքում երկրորդ հարկի տան փլուզված հատվածը վերանորոգել: Թեև դրանից վտանգավորությունը չի նվազի: Նաև պատրատվում են դիմել Սեյսմիկ ծառայությանը՝ դարձյալ ուսումնասիրություններ կատարելու պահանջով:
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...