Քոլեջներում և ուսումնարաններում ընդունելությունը մեկնարկել է, փաստաթղթերի ընդունման ժամկետը 1 շաբաթով կրճատվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Քոլեջներում և ուսումնարաններում ընդունելությունը մեկնարկել է, փաստաթղթերի ընդունման ժամկետը 1 շաբաթով կրճատվել է

12:31 26.07.2019

Միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական հաստատություններում դիմորդների փաստաթղթերի ընդունումը մեկ շաբաթ է՝ սկսված է: Այս տարի ևս ընդունելությունը հիմական ու միջնակարգ կրթության բազայի հիմքով՝ առանց ընդունելության քննությունների է, բայց մրցութային կարգով: Դիմում-հայտերի ընդունման ժամկետը բավական երկար է՝ 40 օր:

Երկար ընթացքը նպաստավոր է նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար ավելի շատ  դիմորդներ ներգրավելու համար, առավել ևս, որ կառավարության որոշմամբ՝ քոլեջների ուսանողներին այս տարվանից ևս տարկետման հնարավորություն է տրվել:

Առանց քննությունների ու ատեստատի կամ ավարտական վկայականի՝ գնահատականներով նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու արտոնյալ պայմանն արդեն շահագրգռող է այն շրջանավարտների համար, որոնք չեն նախընտրում բուհական կրթությունը: Իսկ ավագ դպրոցների փոխարեն վերջին տարիներին  իններորդ դասարանի բազմաթիվ աշակերտներ դիմում են մասնագիտական կողմնորոշում ստանալու տարբերակին:
Իսկ թե ո՞ր մասնագիտությունների պահանջարկ կա աշխատաշուկայում, մինչև ընդունելություն կողմնորոշվելու հնարավորություն  են տալիս աշակերտներին: Արհեստագործական ուսումնարանները բացել են կարիերայի ուղղորդման կենտրոններ:
Թիվ 4 արհեստագործական ուսումնարանում հատկացված տեղերի քանակն այս տարի նախարարությունը 50-ով ավելացրել է: Նման որոշում կայացնելու համար հաշվի է առնվել նախորդ տարվա դիմելիության ցուցանիշը:
Գյումրիի տեխնիկական քոլեջում (նախկին երկաթգծի տեխնիկում) ևս տեղերի քանակն ավելացել է, բացել են նաև նոր բաժին: Բայց երկաթուղայինի մասնագիտությամբ ավանդական բաժիններն անփոփոխ են մնում: Միջին մասնագիտական միակ հաստատությունն է, որտեղ հանրապետության երկաթուղային հանգույցի համար պատրաստում են մասնագետներ:
Այս տարի քոլեջի բարձր կուրսերի ուսանողները համագործակցության առաջարկ են ստացել ու իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են երկաթուղում:
Միջին մասնագիտական ու նախնական ուսումնական հաստատություններում կանխատեսում են, որ տղաների հոսքը նախորդ տարվա համեմատ ավելին կլինի: Քոլեջներ դիմողների համար կառավարության հաստատած տարկետման իրավունքի մասին  որոշումը հաստատությունների համար դրական ազդակ է համարվում:
Մեկ այլ փոփոխություն է տեղի ունեցել ուսումնարանների ու քոլեջների համար, որն արդեն հօգուտ հաստատությունների չէ: Դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը մեկ շաբաթով կրճատվել է: Նախկինում մինչև օգոստոսի 31-ը հնարավորություն ունեին դիմումներ ընդունելու, այս տարի նշված ժամկետը օգոստոսի 22-ն է:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP