23:49 29.07.2019
Սննդի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներն այսօր նորից ստուգայցով եղել են Գյումրու շուկայի տարածքի մսի վաճառակետերում:
Հիշեցնենք, որ 20 օր առաջ կատարած ստուգումների ժամանակ վաճառողներին ցուցումներ ու ժամանակ էր տրվել՝ ապահովել մսի վաճառքի անհրաժեշտ պայմանները, վերջնաժամկետը հուլիսի 25-ն էր:
Այսօրվա այցի նպատակը հանձնարարականների կատարման արդյունքների ստուգումն էր։Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարների ու աշխատակիցների ստուգումներն այսօր սկսվեցին շուկայի այն տարածքից, որտեղ եղել էին նաև 20 օր առաջ։ Այս անգամ եկել էին համոզվելու՝ արդյո՞ք մսավաճառները կատարել էին տրված հանձնարարականներն ու ցուցումները։
Պարզվեց, որ շատերը խնդիրները վաճառակետերում վերացրել էին, տեղադրել նոր սառնարան ու սառցարաններ, ապահովել հոսող սառը և տաք ջրով։
Սահմանված ժամկետում պահանջներին ենթարկված մսավաճառներին տեսչական մարմնի ղեկավարը խորհրդանշական նվերներ էր պատրաստել՝ հիգիենիկ սկուտեղներ, որոնք անհրաժեշտ են մսեղիքը սառնարաններում պահելու համար:
Այս շրջայցի ընթացքում մասնագետների ուշադրությունն ավելի շատ միայն վաճառակետերի սանիտարական պայմաններին էր ուղղված, մսի որակին, թարմությանն ու փորձաքննությանը մեկ ուրիշ անգամ կհետևեն: Վաճառակետերում առկա ուղեկցող փաստաթղթերը բավարարեցին պատասխանատուներին։ Իսկ ստուգայցը շարունակեցին շուկայի Լաչինի միջանցք կոչվող հատվածի վաճառակետերում, որոնց գործունեությունը դեռ կասեցված է։
Փորձաքննություն իրականացնող ընկերությունների գործառույթը հաջորդ տարվանից կփոխվի, հնարավոր է, ընդհանրապես գործունեությունը դադարեցվի։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ տեսչական մարմնի մարզային ծառայությունում բացվեց ժամանակակից լաբորատորիա, որն այդպես էլ չգործարկվեց։
Նորից տեսչական մարմնի օրակարգում են մնում սպանդանոցների, մսամթերքը շուկա հասցնող մեքենաների հարցերը: Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը խոսեց նաև գյուղերում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մասին:
Թեև հարցի կարգավորումն իրենց համակարգինը չէ , բայց նախարարության հետ քննարկում են, որ ամեն գյուղ ունենա իր անասնաբույժը , այդ դեպքում ժամանակին կարվեն պատվաստումներն ու կկանխվի հիվանդությունների տարածումը, հետևաբար, հիվանդ անասունի միսը չի հայտնվի շուկայում:
12:34 12.08.2025
Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներիցԳլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...
12:27 12.08.2025
Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համարՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...
12:21 12.08.2025
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։ Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված […] ...
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...