19:00 03.08.2019
Օգոստոսի 2-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն էր բերման ենթարկվել 29-ամյա մի քաղաքացի:
Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կասկածյալը հուլիսի 25-ին՝ ժամը 5.45-ին, մի ընկերության մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մտել է ներս, սակայն, ոչինչ չգողանալով, հեռացել է:
Նույն օրը՝ ժամը 5-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ փորձել է բացել մի ԱՁ-ին պատկանող տաղավարի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքերում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 5.20-ին, բաց պատուհանից մտել է քաղցրավենիքի խանութ, սակայն անվտանգության ձայնազդանշանային համակարգի միանալու հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել և, ոչինչ չգողանալով,՝ հեռացել է:
Նույն օրը՝ ժամը 5.10-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ «Հաղթանակ» զբոսայգում ատրակցիոն հենակետի մուտքի դուռը բացելու միջոցով գողացել է ձեռքի ժամացույց:
Հուլիսի 16-ի՝ ժամը 18-ից մինչև հուլիսի 17-ի ժամը 9-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ պատուհանը բացելու միջոցով մի ընկերությունից գողացել է 168.000 դրամ:
Հուլիսի 25-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ մուտքի դռան փականը կոտրելով՝ մի գեղեցկության սրահի դրամարկղից գումար է գողացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...