Սամվել Բաբայանը չէր հիշում իր հասցեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+28.09 oC

Սամվել Բաբայանը չէր հիշում իր հասցեն

19:04 12.08.2019

Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալների գործով դատական նիստի ժամանակ այսօր դատավոր Գագիկ Պողոսյանը ճշտում  էր ամբաստանյալների ինքնությունը՝ ծննդավայրը, ազգությունը, ընտանեկան կարգավիճակը, բնակության հասցեն: Բաբայանը նախ` հարցրեց, թե կոնկրետ որ հասցեն պետք է հայտնի դատարանին՝  Ստեփանակերտի՞,  թե՞ Երևանի: Դատավորը պարզաբանեց՝ այնտեղ, որտեղ բնակվում է: Սամվել Բաբայանը չկարողացավ հիշել հասցեները: Պաշտպան Արամ Ղլեչյանն էլ սկսեց փնտրել փաստաթղթերում: Ի պատասխան դատավորի զարմացած հայացքի՝  ասաց.

 «Պետք չէ զարմանալ, բազմազբաղ մարդիկ երբեմն չեն հիշում մանրուքները: Սամվել Բաբայանի համար հասցեն հիշելը մանրուք է»:

Պաշտպանը խոստացավ դատարանին քիչ ավելի ուշ տեղեկացնել Բաբայանի բնակության հասցեն:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և քրեական գործով անցնող ևս 6 ամբաստանյալների գործի քննությունը:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, իրացնելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, նաև փողերի լվացման համար և դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել էր մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու: Վճռաբեկ դատարանը դատավճիռը բեկանել էր և գործն ուղարկել նոր քննության:

Այսօրվա նիստին պետական մեղադրող Արամ Արամյանը միջնորդեց երկու ամբաստանյալների՝ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի պաշտպանության համար հանրային պաշտպան ներգրավել, ինչը  դատարանը բավարարեց: Հաջորդ նիստը  նշանակվեց հոկտեմբերի 21-ին:

Ի դեպ, դատավոր Գագիկ Պողոսյանը տեսանկարահանում թույլատրում է 10 րոպե, որից հետո  թույլատրում է միայն ձայնագրել դատական նիստը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

20:14 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

20:10 01.07.2025

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

Լեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...

SHANTNEWS

20:00 01.07.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկել

19:54 01.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկել

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակին

19:45 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

19:33 01.07.2025

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...

BACK_TO_TOP