11:20 17.08.2019
ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:
Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
15:38 14.08.2025
Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի պահպանման պետական քաղաքականությունըԳործադիրը հաստատել է մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները հաստատելու վերաբերյալ կարգը: Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու […] ...
15:33 14.08.2025
Որոշում է կայացվել հանրության շրջանում հեծանիվները՝ որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելու ուղղությամբԳործադիրը հաստատել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը: «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետություն հեծանիվներ ներկրող և մեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ քննարկման արդյունքում […] ...
15:28 14.08.2025
«Տոտենհեմը» նոր ավագ ունի«Տոտենհեմի» նոր ավագ է նշանակվել կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն, հայտնում է լոնդոնյան ակումբի կայքը: Արգենտինացին թևկապը ստացել է Հյոն Մին Սոնի՝ «Լոս Անջելես» տեղափոխությունից հետո: «Ես լավ զրույց ունեցա Քրիստիան Ռոմերոյի հետ, նա կդառնա մեր ավագը։ Կարծում եմ՝ Ռոմերոն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները։ Նա խաղադաշտում առաջնորդ է, ոգեշնչում է թիմին»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ […] ...
15:23 14.08.2025
Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն․ ԿոշտաԵվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան: «Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։ ԵՄ-ն շարունակում է […] ...
15:17 14.08.2025
Սեղմ ժամկետներում կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրըԳործադիրը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմումը: ՀՀ 2025թ. պետական բյուջեի 1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգում» 42012 միջոցառմամբ 2025թ․ ինն […] ...
15:13 14.08.2025
Գեղեցկուհի Ալիշա Լեմանը լքել է «Յուվենտուսը»Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է կանանց թիմի կիսապաշտպան Ալիշա Լեմանի՝ «Կոմո» տեղափոխության մասին: «Մեկ մրցաշրջանում երկու տիտղոս նվաճելուց հետո Ալիշա Լեմանը հրաժեշտ է տալիս «Յուվենտուսին» և մշտական հիմունքներով տեղափոխվում է կանանց «Կոմո»: Հաջողություն քեզ ապագայում, Ալիշա»,- նշված է ակումբի կայքի հայտարարությունում: Լեմանը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2024 թվականի հուլիսին «Ասթոն Վիլայից»: Նա ակումբի կազմում անցկացրել […] ...