Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է. Armtimes.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է. Armtimes.com

19:04 21.08.2019

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանությունից:

Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն):

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը դիմել էր իրավապահներին՝ հայտնելով, որ խարդախության զոհ է դարձել: Նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում կնքված առք ու վաճառքի պայմանագրով ոմն Գ. Մ.-ին պարտքով 600 000 ԱՄՆ դոլար է փոխանցել։ 3 տարի անց նա իրավապահներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելով՝ տիրացել է այդ գումարին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրբելյանն ամեն կերպ փորձում է կատարվածը ուշադրության կենտրոնից հեռացնել: Մեր տեղեկություններով՝ նա անգամ գումարի չափը չի ցանկացել ոչ ոքի հայտնել՝ ասելով, որ այն իրականում 600 000 ԱՄՆ դոլար չէ:

Ոստիկանության լրատվության բաժնից ՀԺ-ին հայտնել էին, որ վերը նշված գումարի թիվը ճիշտ է, և Օրբելյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ խարդախության զոհ է դարձել։

Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին: Օրբելյանն այդ մասին դիմում էր ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահին: Այնտեղից դիմումը փոխանցվել էր ոստիկանություն։ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում էլ նյութեր էին նախապատրաստվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը

17:14 01.07.2025

Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը

Օրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

17:09 01.07.2025

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...

52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանություն

17:03 01.07.2025

52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանություն

Հունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...

Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները

16:55 01.07.2025

Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները

Թուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

16:50 01.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

Երևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...

Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

16:43 01.07.2025

Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Հուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

BACK_TO_TOP