16:38 25.08.2019
Երեկ՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Ա. Ա.-ն և 16-ամյա Ն. Ա.-ն: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ ոստիկաններն էլ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 17-ամյա Է. Ղ.-ն իրենց տան այգում իր մոտ եղած օդաճնշիչ հրացանով (ՏԻՐ) խնձորենու ծառին կրակելու նպատակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար կրակոցները դիպել են Ա. Ա-ին և Ն. Ա.-ին:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են նաև հրացանը:
14:17 03.07.2025
Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկԿառավարությունն ընդունել է որոշում՝ ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով: Արդյունքում՝ կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ: Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման: Ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի […] ...
14:10 03.07.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերությունԻսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն: Այցի ընթացքում նախագահը հանդիպում է ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում «Airbus» օդանավաշինական ընկերության մենեջեր Միգուել Պուլե Տորրեսը ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Անդրադարձ է կատարվել խոշոր օդանավաշինական կազմակերպության և Հայաստանի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […] ...
14:00 03.07.2025
Խաչանովը դուրս եկավ 3-րդ փուլ․ «Ուիմբլդոն»Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի երրորդ փուլ։ Աշխարհի 20-րդ ռակետը երկրորդ փուլում դժվարին պայքարում 1-6, 7-6, 4-6, 6-3, 6-4 հաշվով հաղթել է Շինտարո Մոչիզուկիին (Ճապոնիա, 144-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մոտ 4 ժամ։ Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի աշխարհի 37–րդ ռակետ, պորտուգալացի Նունո Բորգեսի […] ...
13:51 03.07.2025
Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող […] ...
13:43 03.07.2025
Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքոՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 […] ...
13:35 03.07.2025
Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվելՊենտագոնի որոշումը՝ կասեցնել մի շարք տեսակի զենքերի փոխանցումը Ուկրաինային, չի նշանակում, որ Վաշինգտոնը ամբողջությամբ դադարեցրել է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Մենք չենք խոսում որևէ ռազմական օգնության փոխանցումը դադարեցնելու մասին։ Այս օգնության միայն մեկ կողմն է կասեցվել», – նշել է նա։ Միացյալ Նահանգները հետաձգել է Ուկրաինային մի […] ...