09:25 27.08.2019
Սևաստոպոլի №4 հիվանդանոցի մուտքի մոտ գտնվող նստարանի վրա տարեց կին է մահացել։ Դրանից կարճ ժամանակ առաջ նրան դուրս էին գրել վերոնշյալ հիվանդանոցից։ Այս մասին «ВКонтакте»-ի էջում հայտնում է «Սևաստոպոլի սիրտ» կամավորական շարժումը։
Կլինիկայի ընդունարան մտած կինն օգնություն է խնդրել իրեն վատ զգացող տատիկի համար։ Նա արժանացել է մերժման և բուժանձնակազմի վրդովված արձագանքներին, որոնք հոգնել են անօթևանների համար օգնություն խնդրող սրտացավ քաղաքացիներից։ Թոշակառուն կինը եղել է անօթևան, սակայն ունեցել է անձնագիր և ապահովագրություն։ Արդյունքում ականատեսը շտապօգնություն է կանչել, սակայն մինչ շտապօգնության բրիգադի ժամանումը, տարեց կինը մահացել է նստարանի վրա։
Մահացածը 67 տարեկան է, տեղի բնակիչ, ով հանգամանքների բերում մնացել է առանց տանիքի։ Նա հիվանդանոց էր ընկել ոտքի վնասվածքով, այնտեղ անցկացրել անհրաժեշտ ժամկետն ու դուրս գրվել, սակայն ոչ ոք չկար, որ նրա վիրակապը փոխեր։ Ակտիվիստները ճանճերով ու որդերով նրա փտող ոտքի լուսանկար են հրապարակել։
09:10 17.07.2025
Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկըԿատարի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը: Այս մասին հաղորդում է Օմանի ֆուտբոլի ասոցիացիան: Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ: Նախկինում մասնագետը գլխավորել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Պորտուգալիայի ազգային հավաքականները։ Օմանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը՝ աշխարհի 2026 թվականի […] ...
09:05 17.07.2025
Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 16-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. բարձրացնելու և բնի մեջ դնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն արագիլի ձագին բարձրացրել և դրել […] ...
09:00 17.07.2025
Թրամփը չի ձգտում ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում առևտրային համաձայնագրի Եվրամիության հետ, քանի որ Վաշինգտոնը կհամաձայնվի եվրոպական բոլոր ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանմամբ։ «Մենք, հավանաբար, կարող ենք համաձայնության գալ Եվրոպայի հետ։ Ես շատ անտարբեր եմ դրա նկատմամբ։ Մենք նրանց նամակ ուղարկեցինք՝ տեղեկացնելով, որ մենք պատրաստվում ենք 30% մաքսատուրքեր սահմանել սկսած օգոստոսի 1-ից», – […] ...
08:50 17.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 17.07.2025
Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համարԱշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար «Չելսիի» յուրաքանչյուր խաղացող կստանա 350,000 ֆունտ (402,000 եվրո) պարգևավճար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։ «Չելսին», աշխարհի ակումբային չեմպիոն դառնալով, 1 միլիարդ դոլար մրցանակային հիմնադրամից ստացել է 114,6 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ եզրափակչում լոնդոնյան ակումբը 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...
08:40 17.07.2025
Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համարՍիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...