23:46 29.08.2019
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում արջերը մտել են Փայն քաղաքի տներից մեկը, հաղորդում է РИА Новости գործակալությունը: Տանտերերը երեկոյան հեռուստացույց դիտելիս աղմուկ են լսել:
71-ամյա Ջոն Ջոնսոնը գնացել է՝ ստուգելու, թե ինչ է կատարվում։ Խոհանոցում նրա վրա է հարձակվել մայր արջը, ով իր քոթոթների հետ հացի կտոր էր ուտում:
Կինը՝ Ջորջ-Էն Ֆիլդը, շտապել է օգնության և բեյսբոլի մականով կարողացել է վռնդել անկոչ հյուրերին:
Արջը նորից է փորձել մտնել ներս, սակայն տանտերերը թույլ չեն տվել:
Բնության պահպանության ծառայությունը հաջորդ առավոտյան գտել է արջին և քնեցրել: Համաձայն Կոլորադո նահանգի օրենքների՝ մարդկանց վրա հարձակվող բոլոր արջերին քնեցնում են:
This is SCARY! A bear and her two cubs break into a couple's home in Pine… the bears attack a man, while his wife chases them out with a baseball bat! Full story on @KDVR @channel2kwgn. pic.twitter.com/a5sdO3V9la
— Christine Rapp (@christinerappwx) August 28, 2019
11:48 16.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են ՈւկրաինաՈւկրաինան արդեն ստանում է հրթիռներ Patriot համակարգերի համար, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Դրանք արդեն ուղարկվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում Գերմանիայի կողմից, և բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարը», – ասել է նա Փենսիլվանիայից Վաշինգտոն ժամանելուն պես։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը Մոսկվային 50-օրյա վերջնագիր տվեց՝ պահանջելով Կիևի հետ […] ...
11:39 16.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:00–ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մրգավան, Մասիս, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Դիմիտրով, Մխչյան, Արաքսավան, Զանգակատուն, Ուրցալանջ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:30 16.07.2025
Արագածոտնի մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Դախխան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․Արագածավան) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվում են սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնել դրանց լվացման, մաքրման […] ...
11:21 16.07.2025
Ղրղզստանում 4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանի հյուսիսում գտնվող Թալասի շրջանում, հայտնում է հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղրղզստանում ՝ Կալբա գյուղից 3 կիլոմետր հարավ-արևելք և Թալասի շրջկենտրոնից 19 կիլոմետր հեռավորության վրա։ Ղրղզստանի Հանրապետության բնակավայրերում երկրաշարժի ուժգնությունը եղել է. Կալբա, Աթայ Օգոնբաևա, Կարա-Սուու, Կոկ-Քաշաթ գյուղերում՝ 3,5 բալ, Կոզուչակ, Ժոն-Արիկ, Կըզըլ-Տուու, […] ...
11:10 16.07.2025
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Լեռնանիստ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:02 16.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․90 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...