11:10 04.09.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է իր և գործընկերների առաջարկած նախագիծը: Մինչ այդ, հանձնաժողովում շնորհավորել են նրան ծննդյան օրվա առիթով:
Իսկ Պետրոսյանի նախաձեռնությունը վերաբերում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն: Նա նախ նշել է , որ աշխատողները գտնվում են գործատուից երեք տեսակի իշխանության ներքո. առաջին՝ կազմակերպական, երկրորդ՝ կարգապահական, երրորդ՝ տնտեսական: Ըստ նրա՝ այս երեք օբյեկտիվ կախվածությունների պայմաններում գործատուները երբեմն թույլ են տալիս սուբյեկտիվ շարժառիթներով ստեղծել կախումային վիճակ:
«Մենք թե՛ այս ընտրություններին՝ ԱԺ արտահերթ, թե՛ դրանից առաջ, միշտ էլ ականատես ենք եղել, երբ իշխանությանը ծառայություններ մատուցող գործատուներ այդ ծառայություններն ընտրություններից առաջ փորձել են տրամադրել՝ իրենց աշխատակիցների վրա հոգեբանական տարբեր ներգործություն ունենալով: 2017 թ-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ բոլորս հիշում ենք կադրերը, որոնք ցուցադրվեցին, թե ինչպես էին, դժվար է անուններ չտալը, պիտի ասեմ, ՍԱՍ-ի կոլեկտիվի անդամներին նսեմացուցիչ պայմաններով հավաքել ու սպառնում էին: Ես հիշում եմ, երբ դրանք թարմ էին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրել էր պահանջը, որ նման դեպքերը պիտի հանգեն քրեական պատասխանատվության, բայց քանի որ քրեական օրենսդրությունը պարտիզանի լռությամբ է հետևում դեպքերին, դրա համար մտահղացումը ծնվեց, և այսօր էլ շատ նախարարություններում այս երևույթը կա: Եթե հիմա որևէ մեկը կհակադրվի ինձ, նա ուղղակի սուտ է խոսում»,-ասել է Պետրոսյանը:
Նա նշել է, որ այսօր գործադիր իշխանությունում էլ կան դեպքեր, երբ աշխատողին ստիպում են ազատման դիմում գրել: «Հիմնարկները պետական վեր են ածում սեփական բոստանի, որն անընդունելի է»,-մեկնաբանել է այսպես:
Նրանք առաջարկում են քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունը. աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի փոխադրելու վերաբերյալ դիմում տալը հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով կամ մեկ տարի ժամկետով ազատազրկմամբ, կամ պատասխանատու պաշտոն զբաղեցնելուց 2-3 տարի ժամկետով զրկելով:
Այսպիսով, ըստ նրա՝ կազատվեն «աշխատողի պոչը գործատուի ոտքի տակ պահելու անմարդկային գործունեությունից»:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին, բայց ակնկալում է, որ ԱԺ-ն դրական կարձագանքի:
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...
16:12 05.07.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժածԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...