Տղամարդը հոսանքահարվել և մահացել է ենթակայանի ապամոնտաժման ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Տղամարդը հոսանքահարվել և մահացել է ենթակայանի ապամոնտաժման ժամանակ

14:52 04.09.2019

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են Մեծ Մասրիկ գյուղի՝ 1989թ. ծնված բնակչի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանների տրանսֆորմատորները ապամոնտաժելու բանավոր հանձնարարություն է տվել տեղամասի ենթատարածքի մասնագետին, իսկ վերջինս էլ իր հերթին պայմանավորվել է նույն տեղամասի աշխատակիցների հետ և խնդրել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Գոռ Մոմչյանին, որպեսզի միմյանց օգնելով ապամոնտաժեն ենթակայանները:

Դեպքի օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթատարածքի մասնագետը ընկերության երկու աշխատակիցների և Մեծ Մասրիկ գյուղի բնակչի հետ միասին գնացել է Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող թիվ 67.62 ենթակայանի տարածք:

Նկատելով, որ ենթակայանի հոսանքը սնուցող հենասյան հոսանքի անջատման և միացման բացիչի երկաթե բռնակը կոտրված է, մոտենալով ենթակայանի տրանսֆորմատորին, չլսելով տրանսֆորմատորի աշխատանքի (հոսանքի մատակարարման) ձայնը, մտածելով, որ նշված ենթակայանը հոսանքազրկված է և կարևորություն չտալով վերոնշյալ բացիչի միացված լինելու հանգամանքին, կատարել են ապամոնտաժման աշխատանքներ, որի ժամանակ էլ Գոռ Մոմչյանը դիպել է ենթակայանի վերնամասում գտնվող հոսանքի մուտքի բաց և լարման տակ գտնվող հաղորդալարերին, որի հետևանքով հոսանքահարվել և մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետին, նույն տեղամասի էներգետիկին և ենթատարածքի մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

BACK_TO_TOP