10:57 06.09.2019
Գիտնականների խումբը մեկ տարի շարունակ ուսումնասիրել է Շոտլանդիայում գտնվող Լոխ Նեսս լճի ջրի փորձանմուշները՝ հասկանալու համար՝ Լոխ Նեսսի հրեշի մասին պատմություններն իրակա՞ն են, թե՞ ոչ։ Լեգենդն ասում է, որ այնտեղ ապրել է մեծ հրեշ, սակայն ժամանակակիցները պնդում են, որ հրեշի մասին պատմությունները հորինվածք են։
Գիտնականների արշավախումբն այս անգամ լճի տարբեր մասերից ու տարբեր խորություններից վերցրել է նմուշներ՝ նրանց մեջ եղած ԴՆԹ մնացորդներն ուսումնասիրելու համար։ Եզրակացությունն այն է եղել, որ այդպիսի հրեշ, համենայնդեպս՝ սողունների ընտանիքին պատկանող, չի եղել։
Սակայն ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները հաճախ են հանդիպել օձաձկների ԴՆԹ մնացորդների։ Այս կենդանիների ժամանակակից առանձնյակները հասնում են մինչև 1,8 մետր երկարության։ Գիտնականները չեն բացառել, որ հնարավոր է՝ Լոխ Նեսսի հրեշը հենց օձաձուկ է եղել, սակայն չափազանց մեծ։
Այս լուրը կատակների առիթ է դարձել համացանցի հատկապես բրիտանական հատվածում։ Ոմանք կատակում են, որ այս լուրը տարածում են մարդկանց ուշադրությունը Brexit-ի շուրջ առաջացած թնջուկից շեղելու համար։ Իսկ թվիթերյան հաշիվներից մեկը, որ գործում է Լոխ Նեսսի հրեշի անվան տակ, հույս է հայտնել, որ գիտնականները գոնե նկարել են իրեն, ու ինքն այդ նկարներում հմայիչ է դուրս եկել։
https://twitter.com/CastleMall/status/1169536096478408704
So called 'scientists' claim #LochNess monster could be eel. I've never shared this before, due to the ridicule I've seen others subjected to. I took this picture in 2009. Look into that things eyes and tell me it's an 'eel'. #badscience @bengoldacrehttps://t.co/yaPm3CkvGN pic.twitter.com/yqPE1vzuBf
— David Burnell (@davidjburnell) September 5, 2019
🥴🥴🥴 if they’ve got pics I hope I’m looking glam ✨ #NessieIsReal #realnessie #lochness #scotland #highlands https://t.co/ohmmT1wa3V
— Loch Ness Monster (@RealNessie) September 5, 2019
14:41 17.07.2025
Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...
14:27 17.07.2025
Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրաԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...
14:17 17.07.2025
Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքական վերջնագիր է անվանել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված նամակը, որով նրանք կոչ էին անում օգոստոսի վերջին կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև բանտից ազատ արձակել ընդդիմության մի շարք առաջնորդների։ Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը։ «Մենք […] ...
14:07 17.07.2025
Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՏ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս- /Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 18-ից ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։ ...
13:59 17.07.2025
Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերըՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի […] ...
13:51 17.07.2025
66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...