14:51 09.09.2019
Հայաստան – Բոսնիա-Հերցեգովինա ֆուտբոլային հանդիպումից հետո ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադարձել է հանդիպման արդյունքում հայկական կողմի տարած հաղթանակի ու հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կատարած աշխատանքին:
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ով հրաշալի արդյունքներ է ցույց տալիս չորս խաղ անընդմեջ ու իր գլխավորությամբ մեր թիմը ռեալ շանս է ստացել դուրս գալու խմբային փուլից:
Մեր մարզիչն այն մարդկանցից է, ով չի սիրում շատ երևալ, չի սիրում, երբ ինքն է հայտնվում ուշադրության կենտրոնում, իսկ միակ բանը որ սիրում է՝ թիմին հաղթանակների տանելն է: Միայն տեսնեք, թե ինչ վիճակում է նա, երբ թիմը վատ է խաղում, կամ ինչ վիճակում է, երբ մերոնք հաղթում են:
Գյուլբուդաղյանցին շատ են քննադատում ու դա նորմալ է, բայց ի պատիվ իրեն այդ քննադատությունները երբեք չանձնավորեց ու ամեն քննադատությունից քաղեց իր համար օգտակարը:
Առիթը եկել է՝ ասեմ.
Մեր հավաքականի կորիզը հանդիսացող ֆուտբոլիստների ֆուտբոլային կնքահայրը հենց նա է, նա է մարզել նրանց մեծ մասին մանկապատանեկան տարիքում ու դարձրել լուրջ ֆուտբոլիստ, հենց Գյուլբուդաղյանցն է այն մարդը, ով հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մեծ մասի հնարավորությունների մասին գիտի ամեն ինչ, նույնիսկ ավելին, քան ֆուտբոլիստները:
Տղեքը նրան հարգում են և նույնիսկ երբ ուժերը սպառվում են ուժերից վեր քայլ կատարելիս անում են դա նաև իրենց մարզչի համար:
Սրանք փաստեր են, որոնց մասին երբեք չի խոսվել ու իրականում շատ դժվար է վիճակը բառերով նկարագրել: Իհարկե, կարելի է անվերջ պնդել, որ պետք է ունենալ այլ մարզիչ, իհարկե կարելի է, կարելի է ունենալ նաև այլ խաղացող, այլ լրագրող, ֆեդերացիայի այլ աշխատակից, ամեն ինչ էլ կարելի է, բայց եկեք հիմա ու այս պահին հավատանք մեր թիմին, մեր մարզչին, ես հավատում եմ Գյուլբուդաղյանցին:
Ի դեպ՝ շատ հուզիչ էր, երբ երեկ մերոնց հերթական գոլից հետո տեսախցիկները ֆիքսել են Գյուլբուդաղյանցի շուրթերի շարժումները ու հասկացվում է հետևյալ արտահայտությունը. «Այ մեռնեմ ձեզ»: Առաջ»,- գրել է Եգանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում 4։2 հաշվով առավելության էր հասել Բոսնիա-Հերցեգովինայի ազգային հավաքականին նկատմամբ:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...