Շվեդ գիտնականն առաջարկել է մարդու միս ուտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+37.09 oC

Շվեդ գիտնականն առաջարկել է մարդու միս ուտել

19:30 10.09.2019

Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Մագնուս Սոդերլունդը խոսել է ճաշացանկում մարդու միս ներառելու մասին, գրում է New York Post-ը: Նրա կարծիքով` դիակների միսը կարող է ապագայում օգնել փրկել մարդկությանը: Սոդերլունդի` կանիբալիզմի վերաբերյալ փաստարկը առանցքայինն էր «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է նշանակում ուտել մարդկային միս» քննարկման ժամանակ:
Կանիբալիզմի դեմ «պահպանողական» տաբուն, նրա խոսքերով, ժամանակի ընթացքում կարող է վերանալ, եթե մարդիկ համտեսեն այդ նոր «ճաշատեսակը»: Միջոցառման ընթացքում մասնավորապես քննարկվել է այն հարցը, թե արդյոք կաննիբալիզմը ապագայում սննդի հետ կապված խնդրի լուծման բանալի է:
Հարցազրույցի ընթացքում հարցին, թե արդյոք Սոդերլենդը պատրաստ է համտեսել մարդու միս, նա նշել է, որ բաց է այդ գաղափարի համար:
«Ես զգում եմ որոշ անվճռականություն, սակայն այնքան էլ պահպանողական չեմ: Ես պատրաստ եմ գոնե փորձել դա»,- ասել է նա:
Գիտնականը որպես այլընտրանք առաջարկել է սննդի «առավել իրական» տարբերակներ, ինչպիսիք են, օրինակ` տնային կենդանիները և միջատները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկում

18:06 14.07.2025

Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկում

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ […] ...

SHANTNEWS

18:00 14.07.2025

SHANTNEWS

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

17:54 14.07.2025

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Գյումրիում մեկնարկում է մասնագիտական ուսուցման ծրագիր։ Հյուրանոցային կառավարման ոլորտի կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիրն արդեն հասանելի է Հայաստանում։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում «Խոհարարական արվեստ», «Ռեստորանային սպասարկում» և «Հյուրանոցային ադմինիստրացիա» […] ...

Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

17:47 14.07.2025

Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրին և շնորհավորելով տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ՄԱԲՀ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել […] ...

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև

17:41 14.07.2025

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև։ ՀՑԹԻ-ի կողմից հուշագիրը ստորագրել է տնօրեն Էդիտա Գզոյան, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից՝ «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Շահան արք. Սարգիսեանը: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել իրենց հաստատություներում գտնվող արխիվային նյութերի տրամադրման, գիտական աշխատանքների աջակցման, համատեղ գիտաժողովների, ցուցադրությունների և հրատարակությունների կազմակերպման և […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան տուժածներ

17:34 14.07.2025

Կոտայքի մարզում բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնը: Բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ի 2 անվահեծանը կոտրվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...

BACK_TO_TOP