Պե՞տք է արդյոք ԵՊՀ-ում ունենալ որակի վերահսկման վարչություն. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

Պե՞տք է արդյոք ԵՊՀ-ում ունենալ որակի վերահսկման վարչություն. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պարզաբանումը

19:59 12.09.2019

Արդյոք ուռճացվա՞ծ է ԵՊՀ աշխատակազմը. «Հեռանկար»-ի տաղավարում նաև այս հարցին է պատասխանել  ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

«ԵՊՀ-ն ունեցել է և ունի 4 պրոռեկտոր: Լինելով բուհերից ամենամեծը՝ ունի այնքան պրոռեկտոր, որքան մյուսները, որևէ բուհ չունի 4-ից պակաս պրոռեկտոր»,- ասել է Գևորգյանը:

Հարցին՝ պե՞տք է արդյուք ունենալ, օրինակ, որակի վերահսկման վարչություն, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանել է.

«Մենք մտել ենք բոլոնյան գործընթացի մեջ և փորձում ենք բավարարել եվրոպական կրթական չափորոշիչները: Այնտեղ դա պարտադիր տարր է: Ի՞նչի համար է պետք դա: Երբ որ ներմուծում ես նոր կրթական ծրագիր, իսկ հիմա դա հաճախ է արվում, պետք է տարիներ հետո մոնիթորինգ կատարվի՝ հասկանալու համար՝ ինչ նպատակով որ ներմուծել էիք ծրագիրը, նպատակին ծառայո՞ւմ է, թե՞ ոչ, աշխատաշուկայում կա՞ դրա պահանջարկը, թե՞ ոչ: Այս տարի մենք սկսում ենք մագիստրոսական ծրագրերի մոնիթորինգի գործընթացը: Եթե մենք նման բաներ չանենք, մեզ ուղղակի չեն հավատարմագրի: Դա կրթության որակի ապահովման համար է»,- հավելել է Գևորգյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք

12:58 18.07.2025

Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք

Զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 15-ին Վաղարշապատ քաղաքի Նեկրասովի փողոցի տներից մեկն այցելած համայնքային ոստիկանը երկաթյա պահարանի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել է տրոտիլի պայթուցիչներ, օդաճնշիչ ատրճանակի փամփուշտներ և փամփշտատուփ: Տանտիրուհին հայտնել է, որ ապօրինի պահվող զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն: Կազմված փասթաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Վաղարշապատի համայնքային ոստիկանները նույն օրը օպերատիվ տեղեկություններ էին […] ...

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

12:52 18.07.2025

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Շառլ Ազնավուրը Փարիզյան տղա էր, բայց նա միշտ հիշում էր, որ նաև հայ էր։ Ազնավուրը միշտ սիրում էր […] ...

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին

12:48 18.07.2025

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսային և գործադիր տնօրեն Կամիլ Նովակին, որոնք Հայաստան են ժամանել բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը հետևելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն […] ...

Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասը կաշխատի միայն խախտումները վերացնելուց հետո

12:39 18.07.2025

Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասը կաշխատի միայն խախտումները վերացնելուց հետո

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Պատկանյան փողոց): Արդյունքում պարզվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության հատակների ու պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, առաստաղի արտաքին մակերևույթի վրա […] ...

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ Կոբախիձե

12:30 18.07.2025

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ Կոբախիձե

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է, ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որն ընթերցել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խորը վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ Համաշխարհային պատերազմի կուսակցությունն անում է ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ […] ...

42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

12:22 18.07.2025

42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

BACK_TO_TOP